close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեծ Մանթաշի Թուխ Մատուռը կամ Խաչիկ Խարաբեկը

Հասարակություն

29 Նոյեմբերի 2021, 22:07
 Մեծ Մանթաշի Թուխ Մատուռը կամ Խաչիկ Խարաբեկը

Շիրակի մարզում` Մանթաշ գետի հովտում է գտնվում Մեծ Մանթաշ գյուղը: Տեղի ներկայիս բնակիչները հիմնականում Արևմտյան Հայաստանի Բասեն գավառից պատմական Շիրակ տեղափոխված վերաբնակներն են:

Գյուղն ունի պատմամաշակույթային հարուստ ժառանգություն, որոնցի մեկն էլ Թուխ Մանուկ Կամ Խաչիկ Խարաբեկ կոչվող մատուռն է:

Այն գտնվում է Մեծ Մանթաշ գյուղից վերև` Մելքոնի քարափ կոչվող բլուրի հարևանությամբ, ներկա բնակավայրից շուրջ մեկ կիլոմետր դեպի հարավ, հայտնաբերվել է նախկին բնակավայի`տեղանքը ժողովուրդը կոչում է Խաչիկ Խարաբեկ: Այստեղ պահպանվել են պատմական տարբեր ժամանակները բնութագրող շինությունների հետքեր. կիսաքանդ պատեր,տարբեր շինությունների հիմքեր, և իհարկե Սրբավայր` մատուռ, որին նորաբնակ բասենցիները տվել են Թուխ մատուռ անվանումը` տարբեր չափերի խաչքարերի կտորներով,հայկական տառերով արձանագրությունների հետքեր, որոնք վկայում են այդ տարածքի նախկին բնակիչների հայ քրիստոնյա լինելը: Բայց թե ուր են գնացել այդ տարածքի բնակիչները,ոչ ոք չգիտի: Ըստ ՀՀ կառավարության որոշման` Մեծ Մանթաշում կան վանք մատուռներ 5-6-րդ, 13-15-րդ դարերի,որոնք դեռ ուսումնասիրված չեն: Ըստ տեղի բնակիչների`այս տարածքը եղել է Պապ թագավորի ամառանոցը:

Իսկ մատուռի հիմնական ուժն ու զորությունը կապվում է ներսի կենտրոնական հատվածում գտնվող խաչքարի անվան հետ: Ըստ տեղական սովորույթի այն բուժում է զանազան հիվանդություններ և իհարկե օգնում է ուխտավորներին հասնել իրենց բուն նպատակներին: Այն կանայք, ովքեր երկար ժամանակ չեն կարողացել մայրանալ, այստեղ ուխտի են եկել հատուկ այդ նպատակով: Հավատարիմ մնալով իրենց ուխտի, նրանք ի վերջո  հասել են իրենց նվիրական երազանքին:

Առհասարակ տաղավար տոներին և ցանկացած այլ առիթով Թուխ Մանուկը գյուղացիների գլխավոր ուխտատեղին է և նրա հետ կապված ավանդույթները բավականին ամուր է նրանց մեջ:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica