close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չինական հետազոտությունը նախազգուշացնում է COVID-ի աննախադեպ բռնկման մասին, եթե երկիրը բացվի, ինչպես ԱՄՆ-ն ու Ֆրանսիան

Աշխարհ

28 Նոյեմբերի 2021, 17:52
 Չինական հետազոտությունը նախազգուշացնում է COVID-ի աննախադեպ բռնկման մասին, եթե երկիրը բացվի, ինչպես ԱՄՆ-ն ու Ֆրանսիան

Չինաստանը կարող է բախվել օրական COVID-19-ի ավելի քան 630000 դեպքի հետ, եթե հրաժարվի «վիրուսի նկատմամբ բացարձակ անհանդուժողականության» քաղաքականությունից՝ չեղարկելով ուղեւորությունների սահմանափակումները:

Չինաստանի հիվանդությունների հսկողության եւ կանխարգելման կենտրոնի՝ China CDC Weekly-ում հրապարակված հաշվետվության մեջ Պեկինի համալսարանից մաթեմատիկոսները հայտարարել են, որ Չինաստանը չի կարող թույլ տալ ուղեւորությունների սահմանափակումների չեղարկումն առանց առավել արդյունավետ պատվաստման կամ բուժման հատուկ միջոցների, հաղորդում է Reuters-ը:

Օգտագործելով օգոստոսի կտրվածքով ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից ու Իսրայելից ստացված տվյալները՝ մաթեմատիկոսները գնահատել են հնարավոր արդյունքները, եթե Չինաստանը որդեգրի համավարակի հսկողության նույն տակտիկան, ինչն այլ երկրներն են արել: Հաշվետվությունում ասվում է, որ Չինաստանում հիվանդության ամենօրյա ցուցանիշները կհասնեն առնվազն 637155-ի, եթե այն ընդունի Միացյալ Նահանգներում համավարակի ընթացքում կիրառվող ռազմավարությունը:

Վարակվածների օրական թիվը կկազմի 275 793, եթե Չինաստանը կիրառի նույն մոտեցումը, ինչ Մեծ Բրիտանիան, եւ 454 198, եթե կրկնօրինակի Ֆրանսիայի մոտեցումը:

«Գնահատումները բացահայտել են աննախադեպ բռնկման հավանականությունը, որը, ամենայն հավանականությամբ, կառաջացնի բժշկական համակարգի անհամաչափ ծանրաբեռնվածութուն»,-ասվում է հաշվետվության մեջ: «Մեր արդյունքները հստակ նախազգուշացնում են, որ ներկայում մենք պատրաստ ենք ընդունել «բաց հասանելիության» ռազմավարությունը, որը հիմնված է բացառապես կոլեկտիվ իմունիտետի հիպոթեզի վրա՝ պայմանավորված պատվաստումներով, որը քարոզում են որոշ արեւմտյան երկրները»:

Մաթեմատիկոսները նախազգուշացրել են, որ գնահատումը հիմնված է հանրահաշվական հաշվարկների վրա եւ որ ուղեւորությունների սահմանափակումների չեղարկման դեպքում անհրաժեշտ են համավարակի էվոլյուցիան ուսումնասիրելու առավել բարդ մոդելներ:

Չինաստանը միտված է պահպանել COVID-19-ի նկատմամբ բացարձակ անհանդուրժողականության քաղաքականությունը: Չինաստանը հայտնել է կորոնավիրուսի 27 նոր դեպքի մասին նոյեմբերի 27-ի դրությամբ:

15 տարի առանց Դինքի
19 Հունվարի 2022, 17:44 15 տարի առանց Դինքի
Արամ և Ռոստոմ
19 Հունվարի 2022, 17:16 Արամ և Ռոստոմ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica