close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների ռազմավարական եւ դաշնակցային բնույթը. Պուտին

Հասարակություն

26 Նոյեմբերի 2021, 22:15
 Ռուսաստանը կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների ռազմավարական եւ դաշնակցային բնույթը. Պուտին

Ռուսաստանը կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների ռազմավարական եւ դաշնակցային բնույթը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ՝ հույս հայտնելով, որ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կհասնի նախահամավարակային մակարդակին, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն։

«Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները կրում են ռազմավարական, դաշնակցային բնույթ, խորը պատմական արմատներ ունեն։ Մենք դա շատ ենք կարեւորում եւ կանենք ամեն բան մեր շփումների այս մակարդակը պահելու համար»,- ասել է Պուտինը։

Նա նշել է նաեւ երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը։ «Ճիշտ է, վերջին մեկ տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունը փոքր-ինչ նվազել է, սակայն այս տարի այն մեծանում է արագացված տեմպերով եւ,հուսով եմ, որ ոչ միայն կհասնենք նախահամավարակային մակարդակին, այլ ավելի առաջ կգնանք»,- հավելել է նախագահը։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica