close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տանս դիմաց փակ դիտակետ են դրել, հետևում են, թե ով մտավ, ով դուրս եկավ, ու ընկնում նրա հետևից. Արթուր Վանեցյան

Քաղաքական

25 Նոյեմբերի 2021, 13:58
 Տանս դիմաց փակ դիտակետ են դրել, հետևում են, թե ով մտավ, ով դուրս եկավ, ու ընկնում նրա հետևից. Արթուր Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց, թե ինչպես ամիսներ առաջ է ասել, այժմ նույնպես պնդում է՝ իշխանությունները շարունակում են հետապնդել իրեն։

«Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամիսներ առաջ ես հայտարարեցի, թե ունեմ հստակ տվյալներ, որ ՀՀ իրավապահ մարմինները հետևում են ինձ, ընտանիքիս անդամներին, լսում են նույնիսկ իմ անչափահաս երեխաների հեռախոսները։ Հիմա վստահաբար ասում եմ՝ թող հերքեն, ես էլ կներկայացնեմ ապացույցներ»,- ասաց Վանեցյանը։

Նա նշեց, թե իր տան դիմաց տեղադրված է գաղտնի դիտակետ, որի միջոցով հետևում են, թե ով է մտնում և դուրս գալիս իր տնից։ 

«Հետո ընկնում են այդ մարդու հետևից, սկսում պարզաբանել, թե այդ մարդն ով է, ինչով է զբաղվում։ Նույն՝ փակ դիտակետ կոչվածը տեղադրված է նաև «Հայրենիք» կուսակցության գրասենյակի մուտքի մոտ։ Իմ հետևից մշտապես շրջում էին արտաքին դիտարկում իրականացնող ծառայության տղաները։ Զավեշտն այն է, որ իմ հետևից արտաքին դիտում են դնում ու մտածում, որ ես դրա մասին չեմ իմանալու կամ չեմ նկատելու։ Ախր, հա՛մ էդ տղաներին եմ ճանաչում, հա՛մ էդ մեքենաները գիտեմ, հա՛մ աշխատանքի մեթոդները և միջոցները գիտեմ»,- նշեց Վանեցյանը՝ հավելելով, չի կարծում, թե միայն իրեն են հետևում։

Նրա կարծիքով՝ այս իշխանություններն իրենց բոլոր քայլերով անում են մեկ բան՝ փորձում են պահել իրենց իշխանությունը։

Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում
1 Դեկտեմբերի 2021, 23:37 Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում
Վարդենուտի Թուխ Մանուկը
1 Դեկտեմբերի 2021, 23:23 Վարդենուտի Թուխ Մանուկը

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica