close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գտնելու եմ ոտերներդ ջարդեմ․ Լոռու մարզպետի օգնականը սպառնում է քաղաքացուն

Հասարակություն

24 Նոյեմբերի 2021, 22:15
 Գտնելու եմ ոտերներդ ջարդեմ․ Լոռու մարզպետի օգնականը սպառնում է քաղաքացուն

Նիկոլ Փաշինյանի թիմակիցները շարունակում են անպատիժ գործել և սպառնալ ամենատարբեր հարցեր բարձրացնող քաղաքացիներին, գրում է Politik.am-ը:

«Այս անգամ Փաշինյանի թիմակցի թիրախում է հայտնվել վանաձորցի բնապահպան Հակոբ Միկոյանը։ Բնապահպանն իր էջում հրապարակել է  իշխող թիմի նախընտրական պաստառ, որը գետնին  է նետված, որին ի պատասխան Լոռու մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանը գրել է․ «Սաղիդ ասում եմ, արա որդ տուֆտիտ եղաք, գտնելու եմ ոտերներդ ջարդեմ»։

Հետաքրքիր է, որ քաղաքացուն սպառնացող մարզպետի օգնականի այս մեկնաբանությունը չնկատելու են տալիս իրավապահները և սա այն դեպքում, երբ սոցիալական ցանցերում իշխանության հասցեին թթու խոսքն անգամ հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում»,- նշված է հրապարակման մեջ։

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica