close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ Էրդողանի՝ թյուրքական աշխարհի քարտեզում նշված չէ, որ դրա կենտրոնը Ալթայում է

Աշխարհ

21 Նոյեմբերի 2021, 16:30
 Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ Էրդողանի՝ թյուրքական աշխարհի քարտեզում նշված չէ, որ դրա կենտրոնը Ալթայում է

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ թյուրքական աշխարհի քարտեզում, որը Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դեւլեթ Բախչելին նվիրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, կարմիր աստղով նշված չէ, որ դրա կենտրոնը գտնվում է ոչ թե Թուրքիայում, այլ Ալթայում՝ Ռուսաստանում: Այդ մասին Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է «Ռոսսիա-1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման ժամանակ՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեր թուրք գործընկերները շրջանառում են թյուրքական միասնության գաղափարը, ինչը նորմալ է: Ես միայն կարող եմ ափսոսանք հայտնել, որ քարտեզում, այնուամենայնիվ, նշված չէ կարմիր աստղ թյուրքական աշխարհի կենտրոնում»,-ասել է Պեսկովը: Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ կենտրոնը ոչ թե Թուրքիայում է, այլ Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Ալթայում»:

Պեսկովը նշել է, որ դա յուրաքանչյուր թյուրքի համար այն սրբազան վայրն է, որտեղից նրանք սերել են: «Ես դա որպես թյուրքագետ եմ ասում»,-ընդգծել է նա:

Ավելի վաղ ԱՇԿ թվիթերյան էջում տեղադրվել էր Էրդողանի եւ Բախչելիի լուսանկարը, որոնց ձեռքում այսպես կոչված թյուրքական աշխարհի քարտեզն էր: Դրանում ներկայացված է Ռուսաստանի զգալի մասը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica