close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թրքամետ քայլիստուհի Արփոն թող ստրիպտիզնոցներից խոսի. Գ. Համբարյանի արձագանքը

Հասարակություն

19 Նոյեմբերի 2021, 18:09
 Թրքամետ քայլիստուհի  Արփոն թող ստրիպտիզնոցներից խոսի. Գ. Համբարյանի արձագանքը
Քայլիստկա Արփոն կարդա՞լ գիտի: Այս մասին գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
 
«Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու նպատակ չունեմ, բայց երբ անգրագետ քայլիստներից մեկն իր պրիմիտիվ ու ապուշ թեզերով հանդես է գալիս ու փորձում կեղծիքների և մանիպուլյացիաների միջոցով ինչ-որ բան ապացուցել, պարտադիր արձագանքում եմ... 
 
ԱԺ քայլիստուհի փնթի Արփոն, որի համար ԱԺ դռների բռնբակներն ավելի կարևոր էին, քան մեր խայտառակ պարտությունը, որի համար թուրքն այնքան վտանգավոր չէ որքան մեր ընդդիմությունը, պարզվում է կարդալ գիտի ու Նիկոլ Անհողի ընտանիքին պատկանող դեղին ԶԼՄ-ում կարծիք է հայտնել Ռոբերտ Քոչարյանի գրքում տեղ գտած մի արտահայտության հետ և եկել այն եզրահանգման,թե իբր, «Մեղրին Քոչարյանը փորձել է հանձնել Ադրբեջանին»...
 
Ավելորդ եմ համարում անգրագետ Արփոյին դիվանագիտության պատմության դասեր տալ և պարզաբանել որ, նախ, բանակցությունների ժամանակ ինչ ասես կարող է քննարկվել... Դա ընդունված պրակտիկա է այս տիպի հակամարտությունների լուծման հարցում, որը կարող է տևել, օրինակ՝ տասնյակ տարիներ...
 
Քայլիստները և հատկապես Արփոն պետք է ականջներին օղ անեն՝ ընդամենը ՔՆՆԱՐԿՎԵԼ. է... Քննարկելը չի նշանակում ընդունել և ստորագրել ինչ-որ փաստաթուղթ, ինչպես արեց Նիկոլ Անհողը 2020 թ-ի նոյեմբերի 9-ին...
 
Երկրորդը, Նիկոլի Արփոն կարող է պարզաբանել, թե եթե Քոչարյանը ցանկացել է Մեղրին հանձնել Ադրբեջանին, ապա ԻՆՉՈՒ՞ Բաքուն հրաժարվեց այդ գայթակղիչ նվերից... Եթե Քոչարյանն այդպիսի առաջարկ է արել ուղղակի հիմարություն էր Հեյդար Ալիևի կողմից այն չընդունելը...
 
Իսկ իրականությունն այն է, որ այդ առաջարկության հետ մեկտեղ այնպիսի նախապայմաններ են դրվել Քոչարյանի կողմից, որ պաշտոնական Բաքուն հրաժարվել է Մեղրիի միջանցքից և սպասել է, որ Հայաստանում իշխանության գան Արփոյի նման դավաճանները, որոնք թուրքին կնվիրեն ոչ միայն Շուշին, Հադրութը և Արցախի այլ տարածքներ՝ կործանելով Արցախի անկախացման հնարավորությունը, այլև թուրքին կբերեն Հայաստան և Իլհամի պահանջով թուրքին կնվիրեն Մեղրիի միջանքցը՝ չստանալով դրա դիմաց ՈՉԻՆՉ, բայց վճարելով ահռելի մարդկային և նյութական կորուստներով և դրա դիմաց միայն պահպանելով քայլիստների ճղճիմ իշխանությունը...
 
Ուրախ եմ, որ թրքամետ քայլիստուհի ջալալօղլեցի Արփոն կարդալ գիտի,բայց խորհուրդ կտամ դեռ իր մակարդակի, ասենք, Ստեփանավանի ստրիպտիզնոցներից խոսի, աղավնի թռցնելուց, կոֆե եփելուց պատմի ու հեռու մնա դիվանագիտությունից, հատկապես՝ Արցախյան բանակցությունների վերաբերյալ իր տգետ մտքերն արատահայտելուց...»,- գրել է քաղաքագետը:
 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica