close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայրս առանց զենքի չի քնել՝ 96 տարի ապրել է՝ գլխի տակ, ձիու թամքի մեջ միշտ զենք է ունեցել․ Պետրոս Մեղրյան

Քաղաքական

18 Նոյեմբերի 2021, 21:28
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայրս առանց զենքի չի քնել՝ 96 տարի ապրել է՝ գլխի տակ, ձիու թամքի մեջ միշտ զենք է ունեցել․ Պետրոս Մեղրյան

Թուրքի հետ ընկերացիր, բայց փայտը ձեռիցդ մի գցիր՝ ասում էր հայրս՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի հերոս Շահեն Մեղրյանի եղբայր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Պետրոս Մեղրյանը՝ խոսելով իրենց հոր՝ Զինավոր դայու մասին։

Արցախի Շահումյանում էին ապրում և, բնական է, չորս կողմը ադրբեջանցիներ էին։ Զինավոր դային ադրբեջանցի շատ ծանոթներ ուներ՝ Կոմկուսի առաջին քարտուղարներից սկսած մինչև երկրորդ, երրորդ օղակներ։ Նրանց հետ և՛ բարեկամ է եղել, և՛ միշտ նրանց պատժել է։ Պետրոս Մեղրյանը մի քանի պատմություն հիշեց։

«1941 թ-ին մեր գյուղի գոմեշները թուրքերը գողանում, տանում են Քարվաճառ։ Հերս աշխատում է, որ հետ բերեն, ասում են՝ Զինավոր, չենք կարա հետ բերենք, էդ անասուններն արդեն գնացել են։ Ընկերոջը վերցնում է՝ Միշային, 6 օր անտառի մեջ, կածանին, սպասում են, որ դա երբ պիտի տնից դուրս գա, այդ ճանապարհով գնա անասունների մոտ։ Միշան ասում է՝ Զինավոր դայի, պիտի սրան կախենք։ Ինքը բարձրանում է  ծառը, նրան էլ ասում՝ անցի ծառի հետևը։ Առավոտ լուսաբացին երբ որ թուրքը գալիս է ծառի տակով անցնի՝ մազի պարանը գցում է վիզը, նա էլ քաշում է»,-պատմում է Պետրոս Մեղրյանը։  

Հայրն ասել է՝ թուրքին եթե երես տվիր, մտնելու է քո տունը․ ընկերություն արա, հետը հաց կեր, ամեն ինչ արա, բայց իմացի, որ դեմինդ թուրք է։

Պետրոս Մեղրյանի մեծ հորեղբայրը դեպի Պարսկաստան զենքի առևտուր անելիս է եղել։ Հայրն էլ՝ Զինավոր դային, առանց զենքի չի քնել՝ 96 տարի ապրել է՝ գլխի տակ, ձիու թամքի մեջ միշտ զենք է ունեցել։

«Ասում էր՝ երբ որ այդ անտառներով մի տեղ դուրս էի գալիս, թուրք էր պատահում, խփում էի, գցում էի ձորը, մի հատ ուխտատեղի կար էդ անտառներում, գալիս էի՝ մի հատ տափլակ քար կար, էդ քարը բարձրացնում էի, ջեբիցս մի հատ 10 մանեթ դնում էի էդ քարի տակ, ջուր խմում, թողնում, գնում, որ ես արդեն մեկին էլ մատաղ արի։ Մեզ տենց են դաստիարակել»,-ասաց Պետրոս Մեղրյանը։

Երբ 1999 թ-ին գնացել, հասել են Նապատ՝ իրենց գետն է, Զինավոր դային որ տեսել է գյուղն ավիրված, ասել է՝ մեքենան շուռ տվեք, գնացինք, մենք ստեղ անելիք չունենք։ Որդիներն ասել են՝ ա՛յ հայր, եկել ենք, մի քիչ մնանք, ասել է՝ չէ՛, գիշերը չենք մնալու, մեքենան քշեք գնանք Ականաբերդ, որտեղ իրենց շրջանի ժողովրդի մի մասն ապրում են․․․ հետ են եկել։

«Ինչ եմ ուզում ասել․ հիմա մենք ոնց որ թե ընկել ենք թուրքերի ոտի տակը, մեզ տրորում են, մեզ անպատվում են, ինչ ասես ասում են, մենք էդ ամեն ինչը տանում ենք Աստվածաշնչում գրվածի պես, որ եթե մի այտիդ խփում են՝ մյուսը դեմ տուր, մեզ սարքել են բոքսի տանձիկ, մեզ վրա պարապում են։ Սենց չի լինի, մենք կործանման եզրին ենք։ Եթե մեր ժողովուրդը քնից չարթնացավ, մենք դառնալու ենք ցեխ»,-ասաց Պետրոս Մեղրյանը։

Նա իր ծննդավայրը կորցրել է, չի ուզում, որ իր երկիրն էլ կորցնի։

Պետրոս Մեղրյանի ձեռքին մի լուսանկար է, որում ՀՀ առաջին նախագահը Շահեն Մեղրյանի Առաջին աստիճանի մարտական խաչի շքանշանը հանձնում է Զինավոր դայուն։ Հիշեց մանրամասները․ մեծ եղբայրը գալիս է, ասում՝ ապա, ՊՆ-ից զանգել են, երկու օրից կանչել են Ռազմական ուսումնարան։ Այդ ժամանակ նախագահական ընտրությունների երկրորդ փուլն էր՝ Վազգեն Մանուկյան-Լևոն Տեր-Պետրոսյան։ Զինավոր դային չի ուզում գնալ, բայց համոզում են, որ Շահենի երեխու խաթեր գնա։  

«Իրոք, հուզիչ է էդ պահը, գիտե՞ք ինչի համար, որովհետև մեր ընտանիքի համար էդ օրերը դաժան օրեր էին՝ հետապնդումներ, մինչև 1998 թ-ը մեզ ասում էին, որ Շահումյանը Շահենն է ծախել․․․ բնական է, էդ ամեն ինչը հորս վրա շատ էր ազդում։ Շահենի զոհվելուց հետո մերս մի տարի էլ չապրեց։ Ու էդ պարգևատրումը։ Հայրս էդ մասին ոչ մեկին չէր ասում, մինչև որ հեռուստացույցով հաղորդեցին, որ Շահենին «Մարտական խաչ» են տվել, ու արդեն էդ զրույցները սկսեցին պակասել»,-պատմեց Պետրոս Մեղրյանը։

Անգամ Խորհրդային Միության ժամանակ մենք ջոկատներով կարողացանք մինչև Արաքս գնալ, ասաց նա, իսկ այսօր այդ նույն ջոկատների մարտիկների որդիները պատրաստ են էլի ջոկատներով գնալու, բայց նրանց չեն թողնում, որ գնան։

«Հերս միշտ ասում էր՝ եթե ձեր թիկունքը պինդ է, դուք պրոբլեմ չունեք։ Հիմա մեր թիկունքը պինդ չի, մենք չգիտենք՝ մերո՞նք են մեզ խփելու, թե թուրքը։ Վաղը հերթը գալու է Սյունիքը դատարկելուն՝ ժողովուրդը պիտի արթնանա, չի կարելի սենց»,-ասաց նա։

Պետրոս Մեղրյանի թոռը Շուշի գնացել-եկել է, հիմա էլ ասում է՝ պապի, բա ե՞րբ ենք գնալու Գյուլիստան։ Ինքն ասելու բան չունի։ Սա է պրոբլեմը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

Հարսանիք ու Եռաբլուր
28 Հունվարի 2022, 14:41 Հարսանիք ու Եռաբլուր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica