close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ է Գեղամ Մանուկյանի վրա հարձակվողը. բացառիկ մանրամասներ

Քաղաքական

17 Նոյեմբերի 2021, 18:31
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ է Գեղամ Մանուկյանի վրա հարձակվողը. բացառիկ մանրամասներ

Նոյեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի առջեւ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի վրա հարձակված անձի ինքնությունը պարզվել է․ նա մոլի նիկոլական է, Փաշինյանի վկաներից՝ դեռեւս 2018 թվականից: Սույն անձը Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի 33-ամյա բնակիչ Օնիկ Սիմոնյանն է:

Զավեշտալին այն է, որ փաշինյանամերձ կայքերը միջադեպը հրապարակում էին մասամբ եւ կցկտուր՝ ցույց տալով միայն այն դրվագը, երբ հիշյալ անձը հարյուրավոր մարդկանց ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանք է տալիս, ապա շրջվում դեպի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հարձակվում նրա վրա, բռնում նրա վերարկուի օձիքից, քաշքշում ու բղավում. «Լսի՝ ոչ մի դաշնակ, ոչ էս, ոչ էն…»: 

Yerkir.am-ը պարզել է, որ հիշյալ անձը ոչ միայն մոլի նիկոլական է, մասնակցել է ՔՊ-ի կազմակերպած բոլոր հանրահավաքներին ու ցույցերին, այլեւ մտերիմ հարաբերությունների մեջ է պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ Շիշ բռնողի հետ, իսկ նրա ընկերը Շիշ բռնողի «ախռանիկն» է:

Նման խղճուկ ներկայացում բեմադրելու նպատակն է եղել ցույց տալ, թե իբր ցուցարարները դեմ են նաեւ ընդդիմությանը: Հատկանշական է, որ սույն անձը Հանրապետության հրապարակ էր եկել զինվորական համազգեստով՝ պատրանք ստեղծելով, թե ինքը հայրենիքի համար մարտնչած առյուծ է, զոհվածի հարազատ եւ, իբր, դեմ է Դաշնակցությանը:

Ահա, թե ինչպիսի էժանագին եւ ստոր քայլերով են իշխանությունը եւ նրան սպասարկող շրջանակները մանիպուլացնում ժողովրդին եւ, դիմելով իրենց ավանդական մեթոդներին (հիշենք Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկին, զանազան շոուները՝ Եռաբլուրում, Ծիծեռնակաբերդում եւ այլն…), փորձում հեղինակազրկել ընդդիմադիր գործիչներին և ուժերին:

Ստորև ներկայացնում ենք նաեւ մի տեսանյութ, որում եւս գլխավոր գործող անձը նույն ինքը՝ մոլի նիկոլական, ջրառատցի Օնիկն է, ով տոնում է 2018 թ. իշխանափոխությունը: Ի վայելումն:

Yerkir.am-ի տրամադրության տակ են հայտնվել եւս մի քանի լուսանկարներ, որոնք հավաստում են, որ ջրառատցի Օնիկի մտերիմ ընկեր Մաջո Բաքոյանը ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ հանրությանը հայտնի Շիշ բռնողի մտերիմ ընկերն է կամ «ախռանիկը»:

Վ. Սարգսյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica