close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զարմացած եմ, որ Մայր Աթոռը չի առաջարկել դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը չնշել․ Վահան Քերոբյան

Քաղաքական

2 Նոյեմբերի 2021, 17:04
 Զարմացած եմ, որ Մայր Աթոռը չի առաջարկել դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը չնշել․ Վահան Քերոբյան

Մեզ մոտ եկեղեցին և պետությունն անջատ են գործում։ Իհարկե, հաշվի ենք առնում այն ցանկությունները, որոնք կան, բայց նաև պետք է զարմանք հայտնեմ, որ, օրինակ, նույն Մայր Աթոռը չի առաջարկել դեկտեմբրի 31-ը, հունվարի 1-ը  չնշել, որովհետև բացարձակ եկեղեցական տոներ չեն․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով հարցին, որ Մայր Աթոռն առաջարկով դիմել է ԱԺ՝ նաև հունվարի 5-ը՝ որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր, և հունվարի 7-ը՝ որպես մեռելոց հիշատակի օր, ոչ աշխատանքային պահպանել, հնարավո՞ր է՝ ընդառաջ գնան այդ առաջարկին։

Վահան Քերոբյանը նշեց, որ եթե մի կողմից նրանք առաջարկում են ավելացնել հանգստյան օրերը, ապա թող  նաև կառավարությանն օգնեն  և առաջարկեն դրա հետ մեկտեղ  չնշել դեկտեմբերի 31-ը  և հունվարի 1-ը․ որևէ հոգևոր նշանակություն չունեցող տոն է այդ օրերին նշվում։

Հարցին՝ եթե նման անհրաժեշտություն կա, ինչո՞ւ դուք չեք նախաձեռնում, նա պատասխանեց. «Մենք առողջ բանականությամբ գործող մարդիկ ենք, մեր աշխատանքում փորձում ենք գտնել  այն ճիշտ բալանսը, որը որ պետք է բերի նրան, որպեսզի...»։

Լրագրողի հարցին՝ այսինքն՝ եկեղեցի՞ն է անառողջ, որ ասում եք՝ նման առաջարկ անի։

«Ոչ։ Ասում եմ՝ երբ եկեղեցին առաջարկում է ավելացնել հանգստյան օրերի քանակը, իսկ  31, 1 որևէ հոգևոր նշանակություն չունեն»,- պատասխանեց Քերոբյանը։ 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica