close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ արդյունքներ գրանցեցին նորաստեղծ ուժերը ՏԻՄ ընտրություններում, և ո՞ր ուժը դարձավ «քինդեր սյուրպրիզ». «Փաստ»

Մամուլի տեսություն

28 Հոկտեմբերի 2021, 09:09
 Ի՞նչ արդյունքներ գրանցեցին նորաստեղծ ուժերը ՏԻՄ ընտրություններում, և ո՞ր ուժը դարձավ «քինդեր սյուրպրիզ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև ավագանիներում մանդատների բաշխումը։ Տոկոսային շեմը հաղթահարած քաղաքական ուժերի շարքում հատկապես աչքի են ընկնում նորաստեղծ կուսակցությունները: Եվ եթե, օրինակ՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը իր «մկրտությունը» ստացել էր ԱԺ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում, ապա «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ու «Ապրելու երկիր» կուսակցության համար այս ընտրությունները, կարելի է ասել, յուրատեսակ քննություն էին, որը նրանք փաստացի պատվով հաղթահարեցին:

«Զարթոնքը» մասնակցում էր Գյումրիի, իսկ «Շանթ դաշինքը»՝ Տաթևի ավագանու ընտրություններին, և երկու ուժն էլ լուրջ քվեներ ստացան՝ համապատասխանաբար՝ 10,6 և 34 տոկոս: Իսկական «քինդեր սյուրպրիզ» դարձավ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը կապվում է գործարար Ռուբեն Վարդանյանի անվան հետ: Այս քաղաքական ուժը 6 համայնքից մասնակցեց 5-ի ընտրություններին ու հինգում էլ հաղթահարեց «անցողիկ շեմը»: Ավելին, որոշ համայնքներում նրանք բավականին ազդեցիկ քվեներ են ստացել՝ ըստ էության քաղաքական մեկնարկը նշանավորելով տպավորիչ արդյունքներով: Այսպիսով, «Ապրելու երկիրը» Տեղ համայնքում ստացել է մոտ 35, Դիլիջանում՝ 24,5, Տաթևում՝ 13, Մեղրիում՝ 9,8, Գյումրիում՝ 5,6 տոկոս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica