close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արմեն Չարչյանի գործով ստեղծվել է բժշկական հանձնաժողով․ պաշտպան

Հասարակություն

27 Հոկտեմբերի 2021, 23:02
 Արմեն Չարչյանի գործով ստեղծվել է բժշկական հանձնաժողով․ պաշտպան

Այսօր ՀՀ ԱԺ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի կողմից ՀՀ առողջապահության նախարարին ուղիղ տրված հարցի շնորհիվ, վերջապես տեղեկացանք, որ Արմեն Չարչյանի գործով արդեն իսկ ստեղծվել է բժշկական հանձնաժողով։ Այս մասին գրել է Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Իսկ թե ինչի՞ է դրա մասին այսքան ժամանակ նախարարը լռել, այ դա արդեն այլ հարց է»,- նշել է պաշտպանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Էլինար Վարդանյանը հարց ուղղեց, թե ինչո՞ւ առողջապահության նախարարությունը չի պատասխանել Արմեն Չարչյանի գործով դատարանի գրությանը, և ինչո՞ւ մինչ այժմ չի կազմակերպել դատաբժշկական հանձնաժողովի ստեղծումը։

Հարցին պատասխանեց Առողջապահության նախարարը ասելով, որ նախարարությունն ըստ ընթացակարգի ներկայացրել է հանձնաժողովի անդամների ամբողջական կազմը և կարգին համապատասխան է շարժվել։ Հանձնաժողովը ստեղծված է, համալրված է և ըստ ընթացակարգի կիրականացնի ամբողջական փորձաքննությունը։

Հայ-ուկրաինական կրկես
2 Դեկտեմբերի 2021, 18:32 Հայ-ուկրաինական կրկես

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica