close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սյունիքում զորքի հետքաշման հրամանը անձամբ ես եմ տվել, Վաղարշակ Հարությունյանը կատարել է ընդամենը. Փաշինյանը՝ Ա. Գրիգորյանին

Հասարակություն

27 Հոկտեմբերի 2021, 20:31
 Սյունիքում զորքի հետքաշման հրամանը անձամբ ես եմ տվել, Վաղարշակ Հարությունյանը կատարել է ընդամենը. Փաշինյանը՝ Ա. Գրիգորյանին

Դեկտեմբերի 18-ին եղել է զորքերի հետքաշման հրաման, որը նախատեսված չի եղել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Սյունիքում զորքերի հետքաշման հրամանը եղել է բանավո՞ր, թե՞ գրավոր, և ինչ է այն մարդու անուն ազգանունը, որը հնչեցրել է այն։ Նման որոշում կայացնելուց առաջ ԱԽ նիստ կայացե՞լ է։ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին այս հարցն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Սյունիքի հետ կապված հարցին ԱԺ ամբիոնից պատասխանեց.

«Ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ այդ որոշման պատասխանատուն եմ։ Գրավոր է եղել, թե բանավոր է եղել, իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները։ Քննարկում եղել է։ ԱԽ նիստ չի եղել, բայց ԱԽ բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, որ ասում էր՝ մենք տեղյակ չենք, մասնակցել են այդ քննարկմանը։ Որոշումը կայացվել է՝ պատերազմից խուսափելու համար։ Իմ համոզմունքն այն էր, որ եթե որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսվելու և Սյունիքում խնդիրներ էինք ունենալու։ Մենք դրանից տասնյակ կիլոմետրեր առաջ էինք կանգած, բայց ցավոք սրտի այդտեղ ենք կանգնել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս հավելեց, որ այդ տարածքները հանձնվել են յոթ շրջանների մաս լինելու բերումով, իսկ թե ինչու են յոթ շրջանների մաս, որովհետև դա արձանագրված է 2010-ին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։

«Ես որոշել եմ հետ քաշվել, Վաղարշակ Հարությունյանն էլ իրականացրել է»։

Աննա Գրիգորյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ նման որոշումները միայնակ չեն կայացնում, դա անվտանգային հարց է։

Մանրամասները՝ տեսանյութում.

Շենիկում հաղթել է ՀՅԴ-ն
5 Դեկտեմբերի 2021, 23:25 Շենիկում հաղթել է ՀՅԴ-ն
Ուղիղ միացում Մասիսից
5 Դեկտեմբերի 2021, 15:28 HES_VIDEOՈւղիղ միացում Մասիսից

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica