close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ն Աֆրիկայում «ռուս վարձկանների» հնարավոր ներկայությունը համարում է հարված աշխարհին

Աշխարհ

27 Հոկտեմբերի 2021, 16:29
 ԱՄՆ-ն Աֆրիկայում «ռուս վարձկանների» հնարավոր ներկայությունը համարում է հարված աշխարհին

ԱՄՆ-ը լրջորեն անհանգստացած է, որ ռուս վարձկաններ կարող են տեղակայվել Մալիում․ ըստ Interfax-ի՝ երեքշաբթի ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը շաբաթվա վերջին Մալի և Նիգեր կատարած այցից հետո։

«Ես մեր խոր մտահոգությունն էի հայտնել այն կապակցությամբ, որ ռուս վարձկաններ կարող են տեղակայվել Մալիում: Նրանց ներկայությունը կարող է հարված լինել տարածաշրջանում և աֆրիկյան Սահել շրջանում խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասվում է դիվանագետի հայտարարության մեջ, որը տեղադրված է ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելության կայքում։

Ամերիկացի դիվանագետն այս հայտարարությունն արել է Նիգերիայի նախագահ Մուհամադ Բազումի հետ բանակցություններից հետո։

«Ռուս վարձկանների ցանկացած գործողություն տարածաշրջանում, ամենայն հավանականությամբ, կվատթարացնի անվտանգության իրավիճակը: Մենք հուսով ենք, որ Նիգերը կհամագործակցի մեզ հետ մեր ընդհանուր նպատակին հասնելու համար՝ հակազդել ահաբեկչությանը, բռնությանը և ծայրահեղականությանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Սահելն ընդարձակ շրջան է՝ մոտ 100 միլիոն բնակչությամբ, որի տարածքում են գտնվում հինգ երկրներ՝ Բուրկինա Ֆասոն, Մավրիտանիան, Մալին, Նիգերը և Չադը։

Հոկտեմբերի սկզբին ֆրանսիացի զինվորականները հայտարարեցին, որ Մալիում ռուսական մասնավոր ռազմական ընկերությունների ներկայության նշաններ չեն տեսնում:

Վերջին ամիսներին արևմտյան երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել հաղորդագրությունների առնչությամբ, ըստ որոնց՝ Մալիի իշխանությունները կարող են պայմանավորվել իրենց տարածքում ռուսական մասնավոր «Վագներ»-ից վարձկանների տեղակայման շուրջ։


Ուղիղ հեռարձակում Մասիսից
5 Դեկտեմբերի 2021, 12:07 HES_VIDEOՈւղիղ հեռարձակում Մասիսից
Եղանակը Հայաստանում
4 Դեկտեմբերի 2021, 18:00 Եղանակը Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica