close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատվիրակությունը մեկնել է Վարշավա

Հասարակություն

27 Հոկտեմբերի 2021, 12:49
 Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատվիրակությունը մեկնել է Վարշավա

Լեհաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի հետ իրականացվող «Սպառողների շահերի պաշտպանության համակարգի ստեղծման գործում Հայաստանի Հանրապետության ինստիտուցիոնալ հզորացում» ծրագրի շրջանակում փորձի փոխանակման նպատակով ՄՊՀ ներկայացուցիչները Հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանի գլխավորությամբ մեկնել են Վարշավա:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ հայկական պատվիրակությանն ընդունել է Lեհաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի նախագահ Թոմաս Քրոսթնին: Լեհաստանի մրցակցային մարմնի ղեկավարը, ողջունելով Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչներին, առանձնահատուկ կարևորել է երկու երկրների գերատեսչությունների միջև համագործակցության զարգացումը համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում:

ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության, ծրագրի իրականացմանը ցուցաբերած աջակցության և երկկողմ համագործակցության համար՝ շեշտելով, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի օրակարգում գտնվող առաջնային հարցերից է նաև սպառողների շահերի պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացումը:

ՄՊՀ ներկայացուցիչները Լեհաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպումից հետո կմեկնեն Բիդգոշչ և Պոզնան, որտեղ հանդիպումներ կունենան գրասենյակի մասնաճյուղերի ղեկավարների հետ:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica