close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանի, Վանաձորի որոշ հասցեների, Սյունիքի մարզի մի շարք գյուղերի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Հասարակություն

27 Հոկտեմբերի 2021, 13:12
 Երևանի, Վանաձորի որոշ հասցեների, Սյունիքի մարզի մի շարք գյուղերի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 10/1, 10/2, 10/3 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, 

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն`Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մամիկոնյան փողոցի բազմաբնակարան շենքերի, Վերիշեն, Ակներ գյուղերի գազասպառողների, «Զաքի» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի,

ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն`Սյունիքի մարզի Գորհայք, Սառնակունք, Ծղուկ, Սպանդարյան գյուղերի գազասպառողների, «ՍԿ Կազ» ՍՊԸ-ի, 

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն`Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զաքարյան, Աբովյան, Կարբիշև փողոցներով և Բանակի փողոցի 1-ին նրբանցքով պարփակված թաղամասի, Նարեկացի 4-րդ փողոցի և Նարեկացի փողոցի թիվ 47, 49 բազմաբնակարն շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:                  

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica