close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2074, մահվան՝ 45 նոր դեպք

Առողջապահություն

27 Հոկտեմբերի 2021, 11:50
 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2074, մահվան՝ 45 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2074 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 300 143-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 39 քաղաքացի, մահացածների թիվը 6151 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Հոկտեմբերի 26-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1269 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 45 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7420-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 714 է, ընդհանուր առողջացածներինը՝ 263 716, փաստացի բուժվողներինը՝ 29 007: Մեկ օրում արվել է 13 696 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 032 310 թեստավորում:

Եղանակը Հայաստանում
4 Դեկտեմբերի 2021, 18:00 Եղանակը Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica