close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի Արևելյան շրջանը Սիրանուշ Սահակյանին շնորհել է «Ազատության պատվոնշան» մրցանակը

Հասարակություն

26 Հոկտեմբերի 2021, 23:05
 Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի Արևելյան շրջանը Սիրանուշ Սահակյանին շնորհել է «Ազատության պատվոնշան» մրցանակը

Հայ Դատի Ամերիկայի Հանձնախմբի Արևելյան շրջանը իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին շնորհել է «Ազատության պատվոնշան» մրցանակը։ «Ազատության պատվոնշան»-ը բարձրագույն մրցանակ է, որը շնորհվում է այն անձանց, որոնք ընդգծված խիզախությամբ ու անձնվիրությամբ պայքարում են հանուն ազատության և արդարության։ Այս մրցանակը նախկինում շնորհվել է Դեսպան Ջոն Էվանսին, Սամանթա Փաուերին, սենատոր Ռոբերտ Մենենդեսին, սենատոր Թեդ Քենեդիին, Կոնգրեսական Նիկի Ցոնգասին, Մորգենթաու ընտանիքին և հայտնի իրավաբան Ռոբերտ Մորգենթաուին, հեղինակավոր պատմաբան Թաներ Աքչամին, Բարոնուհի Քարոլայն Քոքսին, անվանի բժիշկ, հասարակական գործիչ Էրիկ Էսրաիլյանին:

Շնորհման արարողությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ Արևելյան շրջանի 15-րդ տարեկան հանդիսության ժամանակ:

Հիշեցնենք, որ վերջին տաս տարիներին «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» (ICLaw) նախագահ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի գործունեությունը հիմնականում ուղղված է եղել Ադրբեջանի ոտնձգություններից հայերի միջազգային իրավական պաշտպանությանը: Ներկայումս Սիրանուշ Սահակյանը ներկայացնում է հայ գերիների շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և ակտիվ աշխատանքներ է իրականացնում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի զոհերի իրավունքների պաշտպանության և Ադրբեջանին միջազգային պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։  

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica