close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանական պատգամավորները 9-րդ անգամ չընտրեցին Արթուր Ղազինյանին

Քաղաքական

26 Հոկտեմբերի 2021, 15:10
 Իշխանական պատգամավորները 9-րդ անգամ չընտրեցին Արթուր Ղազինյանին

Ոնց որ թե երեքշաբթի օրերը դարձել են «ղազինյանական» օրեր․ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ներկայացնելով օրակարգում ընդգրկված՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

«Հայաստան» դաշինքը դարձյալ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, սակայն Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ Ղազինյանին տալու հարցեր իրենք այլևս չունեն, սակայն հարց ունի ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։

«Նախորդ նիստում պարոն Ղազինյանը մի հետաքրքիր բացահայտում արեց, որ մինչև հիմա գաղտնիության հետ կապված իր համապատասխան փաստաթղթերը չի ներկայացրել ԱԺ համապատասխան ծառայությանը։ Ես ուզում էի հարցնել՝ պարոն Օհանյանը, որը նախկինում տեսակետ ուներ, որ բանակում չծառայածը չի կարող հանձնաժողովի անդամ լինել, պարզվում է՝ ոչ միայն չծառայածին է ներկայացնում, այլ նաև գաղտնիության հետ կապված ունի արհամարհական վերաբերմունք»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։ 

Նա դարձյալ հնչեցրեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընդդիմությունից այլ թեկնածու առաջադրելու՝ իր առաջարկը, որից հետո հանձնաժողովի նիստին ներկա իշխանական պատգամավորները քվեարկությամբ 9-րդ անգամ մերժեցին Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Օրակարգը սպառվեց։

Նիստին ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները չէին մասնակցում։

Շենիկում հաղթել է ՀՅԴ-ն
5 Դեկտեմբերի 2021, 23:25 Շենիկում հաղթել է ՀՅԴ-ն
Ուղիղ միացում Մասիսից
5 Դեկտեմբերի 2021, 15:28 HES_VIDEOՈւղիղ միացում Մասիսից

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica