close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հայաստանի աշխարհաքաղաքական միջավայրը». 20 տարի անց հրապարակվել է Լեւոն Մելիք-Շահնազարյանի ուշագրավ աշխատությունը

Քաղաքական

26 Հոկտեմբերի 2021, 14:43
 «Հայաստանի աշխարհաքաղաքական միջավայրը». 20 տարի անց հրապարակվել է Լեւոն Մելիք-Շահնազարյանի ուշագրավ աշխատությունը

Ընթերցողի սեղանին դրվեց հասարակական-քաղաքական գործիչ, ԼՂՀ առաջին արտգործնախարար Լեւոն Մելիք-Շահնազարյանի «Հայաստանի աշխարհաքաղաքական միջավայրը» գիտական-վերլուծական աշխատությունը: Հեղինակն այն գրել է մոտ 20 տարի առաջ՝ ներկայացնելով 1990-ականների եւ 2000-ականների իրողությունները: Ուշագրավն այն է, որ լույս է տեսել առանց որեւէ փոփոխության եւ աղերսներ ունի այսօրվա հասարակական-քաղաքական իրականության հետ:

Գրքի շնորհանդեսին Լևոն Մելիք-Շահնազարյանի որդին՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, որի նախաձեռնությամբ էլ աշխատությունը լույս է տեսել, ասաց, որ աշխատությունը տպագրվել է սկզբնական տեսքով՝ առանց որևէ միջամտության ու խմբագրման։

«Նյութը երկար ժամանակ կորած էր համարվում, միայն վերջերս կարողացա գտնել մի տպագրված օրինակ, որը խմբագրելու կամ ինչ-որ մեկին ցույց տալու համար հայրս ժամանակին տպել էր: Ահա այդ օրինակը, որը փրկվել է: Այն հնարավորություն տվեց ինձ վերագտնելու նյութը, պատրաստելու այն հրապարակման»,- ասաց նա:

Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ գիրքը հեղինակի ամենահիմնարար աշխատանքն է, որը երկար ուսումնասիրություններից հետո է միայն գիտական լուրջ աշխատության վերածվել: Հեղինակը ուսումասիրության առարկա է դարձրել 1990-ականներին եւ 2000-ականներին տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողությունները, ժողովրդի քաղաքակրթական հիմքերի, հարեւան պետությունների ուժեղ եւ թույլ կողմները, տվել է մոտեցում, որը, Մելիք- Շահնազարյանի խոսքով, մեծ արժեք ունի՝ Հայաստանի քաղաքական եւ ազգային նպատակները ձեւավորելու տեսակետից:

«Հեղինակը, ելնելով այն ժամանակվա իրողություններից, բավական լուրջ, մեր օրերի համար շատ ակտուալ առաջարկներով է հանդես գալիս։ Խոսում է այն  մասին, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական ընտրությունը, շահերի ինչ բախումներ կան տարածաշրջանում, եւ Հայաստանն այդ մրցակցության մեջ ինչպիսի դիրքորոշում պետք է ունենա: Հենվելով մեր երկրի՝ այն ժամանակվա ֆիզիկական կարողությունների, աշխարհագրական հնարավորությունների, արժեքների, պատմության, պատմական փորձի եւ այլնի վրա՝ հեղինակն առաջարկում է հզորացնել, այսպես կոչված, նստակյաց քաղաքակրթությունների քաղաքական ծրագրերի մասնակցությունը: Հատկապես՝ խոսվում է Մոսկվա-Երեւան-Թեհրան աշխարհաքաղաքական գծի ստեղծման մասին: Գիրքը բովանդակային առումով որեւէ փոփոխության չի ենթարկվել: Օրինակները եւ աշխարհաքաղաքական վերլուծությունները այսօրեական են եւ արժեքավոր»,-ասաց Մելիք-Շահնազարյանը՝ շեշտելով՝ հեղինակի ամենացավալի կանխատեսումները իրականություն են դարձել:

Գիրքն ընթերցելուց հետո իր տպավորություններն է հայտնում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը: «Սա առաջին հերթին դասագիրք է տարբեր բուհերի ուսանողների համար: Ձեռքի տակ ունենալու տեսանկյունից՝ շատ կարեւոր է նաեւ այսօրվա քաղաքական գործիչների համար: Այսօր էլ, երբ խոսում ենք 44-օրյա պատերազմի մասին, շատ կարեւոր է նաեւ հասկանալ՝ անկախ օրվա գլխավոր օրակարգից, հաջորդ ցանկացած նորմալ իշխանության պարագայում, այն մարդկանց, ովքեր իրենց օրակարգում ունենալու  են Արցախյան հարցը նորմալ գծի վրա դնելու, երկիրը վերականգնելու հարցը, առաջին հերթին պետք է ունենան այն բազան եւ գործիքները, որոնք այս աշխատության մեջ ներկայացնում է հեղինակը»,- ընդգծեց պատգամավորը:

Փորձագետ, նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը շեշտեց՝ այս աշխատությունը գիտելիքի մասին է: «Այնպիսի գիտելիքի, որը մեզ հիմա պակասում է: Խորհրդային տարիներին քաղաքականություն հասկացությունը, որպես գիտական ուսումնասիրությունների դիսցիպլին, ուղղակի արգելված էր: Հետխորհրդային տարիներին էլ մեր ակադեմիական դաշտում, հանրային քաղաքական քննարկումների միջավայրում, որտեղ գիտելիք է ստեղծվել, այս թեմաները հիմնականում անտեսվել են, ինչի պատճառով այսօր ունենք այն, ինչ ունենք: Այս գիրքն այն մասին է, թե որտեղ է մեր տեղը այս երկրագնդի վրա, այս տարածաշրջանում»,- ասաց Հակոբյանը:

Լիանա Սարգսյան

Մանրամասները՝ տեսանյութում

Շենիկում հաղթել է ՀՅԴ-ն
5 Դեկտեմբերի 2021, 23:25 Շենիկում հաղթել է ՀՅԴ-ն

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica