close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առողջապահության գլխավոր քարտուղարի դեմ հայց է ներկայացվել․ Արա Զոհրաբյան

Հասարակություն

25 Հոկտեմբերի 2021, 22:24
 Առողջապահության գլխավոր քարտուղարի դեմ հայց է ներկայացվել․ Արա Զոհրաբյան

Առողջապահության գլխավոր քարտուղարի դեմ հայց է ներկայացվել։ Այս մասին հայտնում է «Ազատ կամք» նախաձեռնության հիմնադիր, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ, Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը։

«10-ից ավելի հարցում եմ ներկայացրել Առողջապահության նախարարութանը: Հարցումների մի մասին տվել են «ցրողական» պատասխաններ: Դրան հետագայում կանդրադառնամ:

Ուշագրավ էր 13.10.2021թ. (որը մուտքագրվել էր ԱՆ 14.10.2021թ.) ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանի 20․10․2021թ․ պատասխանը:

Առողջապահության նախարարությունը նշել է, որ պահանջվող տեղեկատվությունը տրամադրելու համար հարկավոր է լրացուցիչ ժամանակ, ուստի, ելնելով ներկա ծանրաբեռնվածությունից՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ։

Չեն էլ ասում լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունենք, հետո մի «ցրողական» պատասխան կտանք: Այլ ուղիղ, «ազնիվ» ձևով ասում են՝ ծանրաբեռնված ենք, ձեր հարցերին չենք պատասխանելու:

Առողջապահության նախարարության կանոնադրության 23-րդ կետի համաձայն՝ գլխավոր քարտուղարն է պատասխանատու նախարարության լիազորությունների իրականացման կազմակերպական և անձնակազմի կառավարման համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1897-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ օրենքով նախատեսված տեղեկությունը պետական ….. մարմինների …. պաշտոնատար անձանց կողմից ապօրինաբար չտրամադրելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով այսօր հայցադիմում եմ ներկայացրել վարչական դատարան:

Կցում եմ հարցման և «պատասխանի» օրինակները»,- գրել է Զոհրաբյանը:

Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում
1 Դեկտեմբերի 2021, 23:37 Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում
Վարդենուտի Թուխ Մանուկը
1 Դեկտեմբերի 2021, 23:23 Վարդենուտի Թուխ Մանուկը

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica