close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այցելությունների ծրագիրը գաղտնի է պահվում․ այսօր զանգվածային ցույց է լինելու Կիպրոսում

Հասարակություն

25 Հոկտեմբերի 2021, 21:51
 Այցելությունների ծրագիրը գաղտնի է պահվում․ այսօր զանգվածային ցույց է լինելու Կիպրոսում

Այս այցը Հայաստանի խորհդարանի կողմից դեպի Կիպրոս պաշտոնական այց է, բայց ցավալի է, որ Հայաստանի խորհրդարանի ընդդիմությունը ոչ միայն ընդգրկված չէ այդ պատվիրակության մեջ, այլ անգամ տեղյակ չեն եղել, որ այսպիսի պատվիրակություն պիտի ժամանի Կիպրոս։ Սա կոպիտ խախտում է ու խախտում է թե քաղաքական, թե իրավական իմաստով։  

«Հրապարակի» հետ զրույցում ասաց կիպրահայ Հակոբ Մանուկյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին, որում երևում է՝ ինչպես են Կիպրոսի հայերը «դիմավորում» ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

Հիշեցնենք՝ «Դավաճա՛ններ», «Հայասպա՛ններ», «Չե՛նք ուզում ձեզ տեսնել այստեղ» և այլ կոչեր են հնչել այն պահին, երբ Ալեն Սիմոնյանն իջել է մեքենայից։

«Այցելության ծրագիրը ամբողջովին գաղտնի է պահվում, դրա համար էլ այն փոքրաթիվ ցույցը, որը տեղի ուենցավ երեկ, կազմակերպվեց վերջին րոպեին։ ՀՅԴ-ի Կիպրոսի կոմիտեն այսօր մեծաթիվ ցույց է կազմակերպում պատվիրակության դեմ։ Պիտի նշեմ, որ հնարավոր է լինեն նաև այլ ձևի միջոցառումներ, այլ ձևի բողոքի ցույցեր։ Ինչքան տեղյակ եմ ես, այսուհետ բոլոր գաղթօջախներում նման ձևով են դիմավորելու Հայաստանից եկած պատվիրակություններին, հատկապես իշխող կուսակցությունից»,- ասաց Մանուկյանը։

Աղբյուրը՝ Hraparak.am

Եղանակը Հայաստանում
4 Դեկտեմբերի 2021, 18:00 Եղանակը Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica