close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան հայտարարել է ԱՄՆ-ից F-16 ինքնաթիռներ գնելու ընթացակարգի մեկնարկի մասին

Տարածաշրջան

25 Հոկտեմբերի 2021, 14:34
 Թուրքիան հայտարարել է ԱՄՆ-ից F-16 ինքնաթիռներ գնելու ընթացակարգի մեկնարկի մասին

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման ընթացակարգի մեկնարկի մասին։

«F-16-ի ձեռք բերման տեխնիկական աշխատանքները սկսվել են, մենք հետևում ենք այդ գործընթացին: Թուրքիայի ուժեղացումը նշանակում է նաև ՆԱՏՕ-ի հզորացում»,-  նրա խոսքն է մեջբերում Anadolu-ն։

ԱՄՆ-ը, փորձելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելուց հետո, հրաժարվել է 2019 թվականին այս երկրին հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռներ մատակարարել։ Սակայն դա տվել է հակառակ արդյունքը՝ վերջերս պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, որ Անկարան դիտարկում է Մոսկվայից նոր սերնդի ինքնաթիռներ գնելու հնարավորությունը։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել էր, որ հանրապետությունը դեռ պատրաստ է դիտարկել ռուսական Սու-35 և Սու-57 ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորությունը, եթե Անկարան համաձայնության չգա Վաշինգտոնի հետ ամերիկյան կործանիչների մատակարարման հարցում։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica