close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են «Մոսադ»-ի 15 ենթադրյալ գործակալների

Տարածաշրջան

25 Հոկտեմբերի 2021, 13:34
 Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են «Մոսադ»-ի 15 ենթադրյալ գործակալների

Այս ամսվա սկզբին թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 15 մարդու, որոնք իբր լրտեսել են Իսրայելի «Մոսադ» հետախուզական գործակալության օգտին. հաղորդում է թուրքական NTV-ն։

Հոկտեմբերի 7-ին անվտանգության ծառայության աշխատակիցները ռեյդ են անցկացրել հանրապետության չորս նահանգներում՝ ձերբակալելով ազգությամբ արաբ ենթադրյալ լրտեսների՝  հինգ բջիջներից:

Զեկույցում նշվում է, որ մոտ 200 հետախույզ է ներգրավված եղել ենթադրյալ լրտեսների բացահայտմանն ուղղված և մեկ տարի տևած գործողության մեջ:

Հեռուստաալիքի տվյալներով՝ կասկածյալները տեղեկություններ են հայթայթել թուրքական կառավարության և քաղաքապետարանների կողմից պաղեստինցիներին ցուցաբերվող օգնության, ինչպես նաև այն մասին, թե ինչպես են պաղեստինցիները ընդունվում թուրքական բուհեր։ Խումբը նաև տեղեկություններ է հավաքել երկրում օտարերկրյա ուսանողների մասին, որոնք հետագայում հնարավոր է աշխատեին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության մեջ, ինչպես նաև տեղեկություններ երկրում գործող տարբեր կազմակերպությունների ու ասոցիացիաների մասին:

Ենթադրյալ լրտեսական ցանցի հետաքննությունը կշարունակվի. հաղորդում է NTV-ն։


Եղանակը Հայաստանում
4 Դեկտեմբերի 2021, 18:00 Եղանակը Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica