close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հրդեհ՝ Երևանի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում»․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ

Հասարակություն

24 Հոկտեմբերի 2021, 13:38
 Հրդեհ՝ Երևանի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում»․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 11։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նկուղում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Բժշկական ապահովման վարչության հեթապահ բժիշկը։

Փրկարարները տարահանել են 60 քաղաքացու։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։12-ին մարվել՝ 12։14-ին։ 40 քմ տարածքում այրվել է աղբ։

Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica