close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեզ համար ամենակարևորը Արցախի կարգավիճակի հարցն է․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Քաղաքական

24 Հոկտեմբերի 2021, 11:27
 Մեզ համար ամենակարևորը Արցախի կարգավիճակի հարցն է․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Հոկտեմբերի 22-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ընդարձակ հարցազրույց է տվել Երկիր Մեդիա հեռուստատեսությանը, որի ժամանակ անդրադարձել է տարածաշրջանում ընթացող իրադարձություններին և մեզ համար դրանց հնարավոր հետևանքներին: Նա կարևորել է նաև այս օրերին ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի անցկացումը` կապված Մոսկվայի և Կարսի` մեր ժողովրդի համար անընդունելի պայմանագրերի 100-ամյակի հետ:

«Մենք ուզում էինք անպայման տեսնել զուգահեռներ 20-21 թվականների դեպքերի, այդ պայմանագրերի ազդեցության և այսօրվա կացության միջև: Այդ իմաստով մենք չէինք կարող զանց առնել անցյալ դարի 20-ական թվականների սկզբի ռուս-թուրքական պայմանագրերի գիտական քննարկումը և արժևորումը, որպեսզի դասեր քաղենք պատմությունից և նաև տեսնենք, թե ի՞նչ այլընտրանքներ են, որ ձևավորվում են հայ ժողովրդի առջև մանավանդ 44-օրյա պատերազմում կրած այս պարտությունից հետո»,- խոսելով գիտաժողովի նպատակների մասին` ասել է Հակոբ Տեր-Խաչատուրյանը և ընդգծել, որ գիտաժողովը կարելի է հաջողված համարարել թե կազմակերպան բարձր մակարդակի և թե աշխարհի տարբեր ծագերից մասնակիցների իմաստով: «Գիտաժողովում ևս մեկ անգամ ընդգծվեց հայ ժողովրդի համար վերոնշյալ պայմանագրերի անարդարացի լինելու հանգամանքը և դրանց վերանայման անհրաժեշտությունը»,- հավելել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:

Հակոբ Տեր-Խաչատուրյանը խոսել է նաև տարածաշրջանային գործընթացներին և Հարավային Կովկասում Թուրքիայի դերակատարության աշխուժացմանը, որն արդյունք է Արցախի հարցի կարգավորման ոչ հայանպաստ զարգացումների: «Չնայած մեզանում տիրող անմիաբան վիճակին, մենք շարունակելու ենք լինել Հայոց պետականության կողքին, ամեն կերպ սատար ենք կանգնելու Արցախին` մինչև նրա կարգավիճակի հստակեցումն ու անվտանգության երաշխիքների ստեղծումը»,- շեշտել է Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Եղանակը Հայաստանում
4 Դեկտեմբերի 2021, 18:00 Եղանակը Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica