close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՍԱՏՄ-ն խստացված վերահսկություն է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խոշոր խանութներում

Տնտեսական

23 Հոկտեմբերի 2021, 16:41
 ՍԱՏՄ-ն խստացված վերահսկություն է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խոշոր խանութներում

Covid19-ի կանխարգելմանն ուղղված խստացված վերահսկությունը ուրբաթ երեկոյան ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները շարունակել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խոշոր խանութներում:

 
 

33 տնտեսավարողի մոտ անցկացված ստուգայցերի ընթացքում կազմվել է 14 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։

 

ՍԱՏՄ երեկոյան ստուգայցեր կանցկացնի նաև այսօր:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Ուղիղ հեռարձակում Մասիսից
5 Դեկտեմբերի 2021, 12:07 HES_VIDEOՈւղիղ հեռարձակում Մասիսից
Եղանակը Հայաստանում
4 Դեկտեմբերի 2021, 18:00 Եղանակը Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica