close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուս խաղաղապահները 2 հեկտար տարածք են ականազերծել Արցախում

Հասարակություն

23 Հոկտեմբերի 2021, 16:21
 Ռուս խաղաղապահները 2 հեկտար տարածք են ականազերծել Արցախում

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորամիավորման հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները 2 հեկտար տարածք են ականազերծել Արցախի՝ կողմերի շփման գծին մոտ գտնվող շրջաններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագիրը:

 
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը նկարագրել է, թե ինչպես են աշխատում ռուսաստանցի սակրավորները Արցախում:
 

Նշվում է, որ իրենց աշխատանքի ընթացքում ռուսաստանցի զինծառայողները տարբեր մեթոդներ են կիրառում տարածքը ականազերծելու համար, այդ թվում՝ ձեռքով ականազերծումը, ականներ փնտրող շներին գործի դնելը և մեխանիկական համակարգերը:

Զորամիավորման հումանիտար վաշտի կազմում, սակրավորների հետ միասին, ծառայություն են իրականացնում նաև ծառայողական շներն՝ իրենց ջոկատավարների հետ:«Մենք ջոկատավարների հետ ամեն օր վարժեցման ընդհանուր պարապմունքով և հատուկ վարժանքով ծառայողական շներին սովորեցնում ենք հմտություններին տիրապետել: Ընդհանրապես, մեր առանձնահատկությունն այն է, որ մեր ծառայողական շան օգնությամբ պայթուցիկ նյութեր գտնենք»,- ասել է ռուսական խաղաղապահ զորամիավորման ներկայացուցիչ Ռոման Կոգաևը:

Եղանակը Հայաստանում
4 Դեկտեմբերի 2021, 18:00 Եղանակը Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica