close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանում անչափահասը առանց համարանիշերի BMW-ով Պուշկինի փողոցում 8 ավտոմեքենայի է բախվել. shamshyan.com

Հասարակություն

23 Հոկտեմբերի 2021, 10:03
 Երևանում անչափահասը առանց համարանիշերի BMW-ով Պուշկինի փողոցում 8 ավտոմեքենայի է բախվել. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամ 00։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 17-ամյա Արտյոմ Հակոբյանը իր վարած առանց համարանիշների BMW-ով Պուշկինի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5, Mercedes S500, Mercedes, BMW, BMW X6, Toyota Camry, Volkswagen, Opel Astra մակնիշի ավտոմեքենաներին։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդը բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնականի բաժին, որտեղ էլ ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է խմածության ամենաբարձր աստիճան։ 

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։ 

Շենիկում հաղթել է ՀՅԴ-ն
5 Դեկտեմբերի 2021, 23:25 Շենիկում հաղթել է ՀՅԴ-ն

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica