close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը և Իրանը մտնում են վճռորոշ շրջափուլ JCPOA-ի շուրջ բանակցությունների վերսկսման համար. Գրոսի

Աշխարհ

23 Հոկտեմբերի 2021, 11:32
 ԱՄՆ-ը և Իրանը մտնում են վճռորոշ շրջափուլ JCPOA-ի շուրջ բանակցությունների վերսկսման համար. Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենՌաֆայել Գրոսին ասել է, որ Միացյալ Նահանգները և Իրանը մտնում են միջուկային գործարքին վերադառնալու բանակցությունների վերակենդանացման կրիտիկական շրջափուլ:

The Washington Post-ին տված հարցազրույցում Գրոսին նշել է, որ Իրանը հրավիրել է իրեն` առաջիկա օրերին հանդիպելու քաղաքական առաջնորդների հետ։

Նա նաև հավելել է, որ մտադիր է քննարկել Իրանի միջուկային ծրագրի մոնիթորինգի խափանման հարցը և այլ հարցեր, որոնք կարող են բարդացնել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադարձը։

Գրոսին ընդգծել է, որ համաձայնագրի մյուս կողմերը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները, իրեն ասել են, որ շատ դժվար կլինի նման համաձայնության հասնել, քանի դեռ գործակալության վերահսկողությունն ամբողջությամբ չի վերականգնվել:

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է շուտով վերսկսել համաձայնագրին վերամիանալու բանակցությունները։ Նեդ Փրայսը ավելացրել էր. «Հուսով ենք, որ նրանց «շուտով» սահմանումը կհամապատասխանի «շուտով»-ի մեր սահմանմանը: Մենք կցանկանայինք, որ Վիեննայում բանակցությունները հնարավորինս արագ վերսկսվեին»:


Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում
1 Դեկտեմբերի 2021, 23:37 Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում
Վարդենուտի Թուխ Մանուկը
1 Դեկտեմբերի 2021, 23:23 Վարդենուտի Թուխ Մանուկը

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica