close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը պետք է մաքիավելյան ագրեսիվ քաղաքականություն վարի․ Եղիա Թաշճյան

Քաղաքական

22 Հոկտեմբերի 2021, 22:41
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը պետք է մաքիավելյան ագրեսիվ քաղաքականություն վարի․ Եղիա Թաշճյան

1915-17թթ-ին եղավ Հայոց ցեղասպանությունը, իսկ 2018-ին մենք անկախ պետություն հիմնեցինք՝ քաղաքականությունը փոխվում է, այդ պատճառով էլ կարևոր է, որ ագրեսիվ քաղաքականություն կամ մաքիավելյան քաղաքականություն վարենք՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տարածաշրջանագետ, Բեյրութի Ամերիկյան համալսարանի Իսսամ Ֆարեսի հանրային քաղաքական և միջազգային հարցերի ինստիտուտի հետազոտող Եղիա Թաշճյանը։

«Պետք է նայել ուժերի հավասարակշռությունն ինչպիսի՞ն է այսօր, մենք պետություն ունե՞նք Թուրքիայի հետ ճանապարհները բացելու համար։ Ապագայում մի օր այս սահմանները կբացվեն, բայց այսօր ուժերի հավասարակշռությունը ի նպաստ մեզ չէ։ Եթե Թուրքիան ռազմական տեսանկյունից էլ չգրավի Հայաստանը, ապա տնտեսապես կգրավի Հայաստանը»,-ասաց նա։

Թաշճյանը հիշեցրեց, որ Սիրիայի ու Թուրքիայի ղեկավարների միջև էլ «մեղրամսի» հարաբերություններ էին մինչև սիրիական պատերազմը, բայց հետո ամեն ինչ խանգարվեց, և Թուրքիան փաստեց, որ ոչ միայն ուզում է հարվածել կամ կառավարությունը փոխել Սիրիայում, այլև գրավել Հալեպը, Իդլիբը, Լաթաքիան, Քեսաբը։

«Սրանք փաստեր են, որ Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվել։ Նախ՝ Թուրքիան այն երկիրն է, որ նույնիսկ ներողություն չի խնդրել Ցեղասպանության համար, փաստ է, որ Ցեղասպանությունը շարունակվում է, Արցախի իրադարձությունները տեսանք․ ո՞ւր է՝ այսօր հայություն կա՞ Հադրութի մեջ, Թալիշի մեջ, Շուշիի մեջ, եթե իսկապես Թուրքիան խաղաղասեր պետություն էր, նվազագույնը հայությունը կմնար այս բնակավայրերի մեջ։ Այսինքն, փաստ է, որ Թուրքիան նույն ցեղասպան պետությունն է՝ դա անում է Ադրբեջանի միջոցով, թե սիրիացի վարձկանների միջոցով, թե ապագայում թալիբների միջոցով, Թուրքիան նույն ցեղասպան պետությունն է»,-ասաց Եղիա Թաշճյանը։

Նա կարծում է, որ Թուրքիան դժգոհ է անգամ նոյեմբերի 9-ի համաձայնագրից․ Թուրքիան շատ ավելին էր սպասում, թուրքական լրատվամիջոցներն էլ գրում են, որ այդ երկիրն ուզում էր նույնիսկ խաղաղապահ ուժեր տեղակայել։

«Պանթյուրանիզմը դիտարկելով՝ մենք պետք է վերանայենք Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Մենք ունենք մեր հիմնական դաշնակիցը՝ Ռուսաստանը, սակայն մենք ունենք նաև մեր ռազմավարական բարեկամը՝ Իրանը, որ, դժբախտաբար, մինչև օրս չեմ տեսնում, որ իսկապես զորավոր հարաբերություն մշակած լինենք Իրանի հետ, որի կարիքը մենք ունենք՝ Թուրքիայի քաղաքականության դեմն առնելու համար Հարավային Կովկասում»,-ասաց Եղիա Թաշճյանը։

Թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջած «Զանգեզուրի միջանցքով» Իրանը խիստ մտահոգված է, վստահ է տարածաշրջանագետը, քանի որ դա գեոտնտեսական հսկայական կորուստ կպատճառի Իրանին։

«Այսօր ամեն անգամ որ Ադրբեջանի տրանզիտը պիտի գնա Նախիջևան, Իրանով է անցնում և Իրանը հսկայական գումար է վաստակում, հետևաբար, Իրանը նախ՝ տնտեսական կորուստներ կունենա այս գծով»,-նկատեց նա։

Իրանցի մի հետազոտող նրան մի առիթով ասել է, որ երբ իրենք խոսում են սիոնիզմի ներթափանցման մասին Հարավային Կովկաս, իրենք խոսում են ոչ միայն Բաքվի ռեժիմի մասին, այլ նաև պաշտոնական Երևանի։

«Ծանր էր սա ինձ համար, բայց նաև ես հասկանում եմ Իրանի պահպանողական մտածելակերպը, որ, դժբախտաբար, վստահություն չկա պաշտոնական Երևանի վրա։ Բայց Իրանը ստիպված է Հայաստանի իշխանության հետ հարաբերություններն ամրապնդել, որպեսզի պանթյուրանիզմի ծրագիրը դուրս մղեն»,-մեկնաբանեց նա։

Այդ պատմաբան-հետազոտողը Թաշճյանին նաև ասել է, որ իրենք կուզենան ռազմական հարաբերություններ ևս մշակել Հայաստանի հետ, ինչպես որ Ռուսաստանը որոշ չափով ունի։ Նույնիսկ գաղափար է առաջարկել, որ Սյունիքում իրանական ռազմակայան կառուցվի։

Եղիա Թաշճյանը վստահ է՝ եթե անգամ Հայաստանը Սյունիքով ճանապարհ տրամադրի Ադրբեջանին դեպի Նախիջևան, Ադրբեջանը իր տարածքով Հայաստանին դեպի Ռուսաստան ուղի ոչ մի դեպքում չի տա, քանի որ դա կարող է Հայաստանը որոշ չափով զարգացնել, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը ամեն ինչ անում են, որ Հայաստանին թուլացնեն ու մեկուսացնեն։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․ 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica