close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավիճակի ոչ ճիշտ դիագնոզն է անորոշություն բերում Հայաստանի և Արցախի հեռանկարին․ Սեյրան Օհանյան

Քաղաքական

22 Հոկտեմբերի 2021, 15:24
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավիճակի ոչ ճիշտ դիագնոզն է անորոշություն բերում Հայաստանի և Արցախի հեռանկարին․ Սեյրան Օհանյան

Կարևորում եմ այսօրվա իրավիճակում Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգներն ու նրանց հաղթահարման ուղիների թեմայով կլոր սեղանի քննարկումն ու հետագայում դրա եզրակացությունների հիման վրա մեր համընդհանուր գործունեությունը ծավալելու շարունակականությունը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «Հայաստան» դաշինքի կազմակերպած՝ «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» կլոր սեղան-քննարկմանը։

«Ակնհայտ է, որ տարածաշրջանային իրադարձությունների համատեքստում այսօր Հայաստանն ու Արցախը հայտնվել են մի այնպիսի իրավիճակում, որ շարունակական են աշխարհի ուժային կենտրոնների շահերի բախումները մեր տարածաշրջանում, և նաև տարածաշրջանային դերակատարների մուտքն է թույլ տրվել Հարավային Կովկաս, և թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռնարկած սադրանքի հետևանքով մենք հայտնվել ենք այսպիսի դժվարի իրավիճակում»,-ասաց նա։

Սեյրան Օհանյանը նկատեց, որ մեկ տարի է անցել այն իրադարձություններից, որ հարձակում գործվեց հայ ժողովրդի դեմ և այդ մեկ տարում  լիարժեք գնահատական չի տրվել իրավիճակին։

«Այս՝ իրավիճակի ոչ ճիշտ դիագնոզն է, որ անորոշություն է բերում և՛ Հայաստանի, և՛ Արցախի հեռանկարի համար։ Այսօր մենք հավաքվել ենք, որ փորձենք այդ գնահատականը տալ»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica