close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները համաձայնության են եկել Ռուսաստանին հակազդելու նոր ծրագրի շուրջ

Աշխարհ

21 Հոկտեմբերի 2021, 17:14
 ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները համաձայնության են եկել Ռուսաստանին հակազդելու նոր ծրագրի շուրջ

Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ծրագրում են հաստատել  Ռուսաստանի իբր հնարավոր հարձակմանը միանգամից մի քանի ուղղություններով հակազդելու նոր պլան։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրներ։

«Հինգշաբթի ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մտադիր են համաձայնության գալ բազմաթիվ ճակատներում ցանկացած պոտենցիալ հարձակումից պաշտպանվելու նոր համապարփակ ծրագրի շուրջ»,- ասվում է գործակալության հոդվածում և նշվում, որ ՆԱՏՕ-ն «դեռ հաստատակամ է Մոսկվային զսպելու հարցում», թեև դաշինքն այժմ ավելի մեծ ուշադրություն է դարձնում Չինաստանին:

Գործակալությունը նշում է, որ ծրագիրը նախատեսում է «ցանկացած միաժամանակյա հարձակում Մերձբալթյան և Սևծովյան տարածաշրջաններում», ներառյալ՝ միջուկային զենքի, կիբեր զենքի և տիեզերական համակարգերի հնարավոր կիրառմամբ: Ըստ գործակալության՝ պաշտոնյաները չեն պնդում, որ նման հարձակում է լինելու:

«Եթե նման խոշոր հակամարտություն լինի, ապա այն կպահանջի գործողություններ օպերացիայի ողջ տարածքում,- ասել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը։- Տարբեր իրադարձություններ կարող են տեղի ունենալ միաժամանակ, ինչը պահանջում է ամբողջական պատրաստականություն»։

Հոկտեմբերի 21-22-ը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կանցկացնեն Հյուսիսատլանտյան խորհրդի պլանային հանդիպումը:


Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica