close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բայդենը կվերանայի Թեհրանի դեմ Թրամփի կիրառած պատժամիջոցները

Աշխարհ

21 Հոկտեմբերի 2021, 16:29
 Բայդենը կվերանայի Թեհրանի դեմ Թրամփի կիրառած պատժամիջոցները

The Wall Street Journal-ը գրել է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի «առավելագույն ճնշման» քաղաքականության ձախողումից հետո Բայդենի վարչակազմը կվերանայի Վաշինգտոնի պատժամիջոցների քաղաքականությունը՝ մեղմացման ուղղությամբ։

Ֆինանսների նախարարության պաշտոնյաները թերթին հայտնել են, որ Բայդենի վարչակազմը նախատեսում է սահմանափակել ֆինանսատնտեսական պատժամիջոցները` մարտավարական ազդեցությունը մեծացնելու համար, որին վերջին ժամանակներս ապավինում է Միացյալ Նահանգները:

ԱՄՆ գանձապետարանի ներկայացուցիչները հայտնել են, որ պատժամիջոցները կմնան արդյունավետ քաղաքական գործիք, սակայն դրանք պետք է «ճշգրտվեն»:

Շատ օտարերկրյա կառավարություններ, ներառյալ՝ ԱՄՆ դաշնակիցները, Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների կիրառումը վատ քաղաքականություն են համարում: Նույնիսկ Թրամփի կողմնակիցները կասկածի տակ են դրել պատժամիջոցների արդյունավետությունը և մտահոգություն հայտնել Միացյալ Նահանգների համաշխարհային հզորության թուլացման և այլընտրանքային ֆինանսական համակարգերի օգտագործման վերաբերյալ:

Նրանցից ոմանք մատնանշում են Իրանի վրա «առավելագույն» ճնշման քաղաքականության և ուրանի հարստացումը թույլ չտալու ծրագրի ձախողումը, իսկ մյուսները՝ ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի առաջնորդներին տապալելու, Հյուսիսային Կորեային բալիստիկ հրթիռների փորձարկումը, Ռուսաստանի միջամտությունն ԱՄՆ ընտրություններին թույլ չտալու անկարողությունը:

Բայդենի վարչակազմը հանդես է գալիս Իրանի նկատմամբ Թրամփի կիրառած պարալիզացնող պատժամիջոցներից հրաժարվելու և Իրանին, Աֆղանստանին ու Վենեսուելային հումանիտար արտոնություններ տալու օգտին:

Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica