close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրք դերասանուհին կանչվել է դատախազություն՝ սոցցանցերում բալի բարձր գնի մասին մեկնաբանության համար

Տարածաշրջան

21 Հոկտեմբերի 2021, 16:01
 Թուրք դերասանուհին կանչվել է դատախազություն՝ սոցցանցերում բալի բարձր գնի մասին մեկնաբանության համար

Թուրք հայտնի դերասանուհի Բերնա Լաչինը դատախազություն է կանչվել՝ ցուցմունք տալու սոցցանցերում բալի բարձր գնի վերաբերյալ մեկնաբանությունների համար։

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) քննադատ Լաչինը երեքշաբթի Twitter-ում ասել էր, որ իրեն կրկին կանչում են դատախազություն, այս անգամ՝ ամռանը բալի բարձր գնի հետ կապված մեկնաբանությունների պատճառով:

2021 թվականի հունիսի 2-ին դերասանուհին Twitter-ում գրել էր, որ մեկ կիլոգրամ բալի գինը տատանվում է 60-ից 80 թուրքական լիրայի սահմաններում:

«Ես վաճառողներին հարցրի, թե արդյո՞ք հատապտուղների գինը ժամանակի ընթացքում կնվազի, նրանք պատասխանեցին՝ ոչ: Ի սեր Աստծո, դա բալ է: Մանուկ հասակում մենք այն դնում էինք ականջներին, ինչպես ականջօղերը: Այժմ մենք վերածվել ենք մի երկրի, որտեղ երեխաները մեծանում են՝ առանց բալի համն իմանալու: Դուք պետք է ամաչեք»,- գրել էր  թուրք դերասանուհին:


Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica