close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՄ-ն լուրջ թերություններ է տեսնում Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մեջ

Աշխարհ

21 Հոկտեմբերի 2021, 14:10
 ԵՄ-ն լուրջ թերություններ է տեսնում Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մեջ

Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 19-ին ընդունել է 2021 թվականի ընդլայնման փաթեթը, որը մանրամասն գնահատում է Արևմտյան Բալկանների և Թուրքիայի՝ Եվրոպական Միությանը անդամակցելու ճանապարհին գրանցած առաջընթացի վիճակը:

16 տարի առաջ անդամակցության բանակցությունների մեկնարկից ի վեր Թուրքիայի համար ամենակարևոր տարեկան զեկույցներից մեկում Եվրամիության գործադիր իշխանությունն ասել է, որ դաշինքին միանալու՝ Անկարայի հայտը «խցանվել է»՝ երկրում հայտնաբերված ժողովրդավարական լուրջ թերությունների ֆոնին. հաղորդում է GazeteDuvar-ը:

Եվրահանձնաժողովը բացատրել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել «ժողովրդավարության և օրենքի գերակայության շարունակական ոչնչացման լույսի ներքո և անտեսել է անցյալ տարի արված՝ ԵՄ առաջարկությունները»:

Զեկույցում նաև առաջին անգամ է նշվում, որ Անկարան լուրջ չի վերաբերվում ԵՄ-ի առաջարկած բարեփոխումներին, թեև Էրդողանը վերահաստատել է իր վճռականությունը՝ լիիրավ անդամակցության հասնել ապրիլին, երբ երկու կողմն էլ փորձեցին բարելավել լարվածությունը:

«Ներկայիս պայմաններում Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները փաստացի մտել են փակուղի»,- ասվում է փաստաթղթում։

Զեկույցը նշում է նաև, որ Թուրքիայում տեղի է ունենում դատական իշխանության անկախության էրոզիա:

Իր հերթին, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ զեկույցը ցուցադրում է ԵՄ-ի «երկակի ստանդարտները», և իրենք մերժում են «անարդար քննադատությունն ու անհիմն պնդումները»: ԱԳՆ-ն դաշինքին մեղադրել է Թուրքիային տված խոստումներն ու պարտավորությունները չկատարելու մեջ:

«Թուրքիան հավատարիմ է իր ռազմավարական ընտրությանը ամենավճռական ձևով՝ ԵՄ լիիրավ անդամակցությանը: Ճիշտ կլինի, եթե ԵՄ-ն, հաշվի առնելով մեր ընդհանուր շահերը, դիտարկի Թուրքիան որպես թեկնածու երկիր, որը բանակցում է, այլ ոչ թե որպես գործընկեր, որի հետ մենք կարող ենք փոխշահավետ հարաբերություններ պահպանել»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 18-ին Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո ԵՄ ԱԳ նախարար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրոպական արտաքին կապերի ծառայությունը կպատրաստի հնարավոր միջոցառումների ցանկը՝ ի պատասխան Անկարայի կողմից Կիպրոսի հյուսիսում գտնվող Վարոշա փակ քաղաքի մասնակի բացմանը և Թուրքիայի գործողություններին Միջերկրական ծովի արևելյան հատվածում։


Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում
1 Դեկտեմբերի 2021, 23:37 Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում
Վարդենուտի Թուխ Մանուկը
1 Դեկտեմբերի 2021, 23:23 Վարդենուտի Թուխ Մանուկը

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica