close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ս․ Վրացեան. Հայաստանը բոլշեւիկեան մուրճի եւ թրքական սալի միջեւ

Հասարակություն

20 Հոկտեմբերի 2021, 21:15
 Ս․ Վրացեան. Հայաստանը բոլշեւիկեան մուրճի եւ թրքական սալի միջեւ

Հայաստանի Հանրապետութիւնը ունէր սահմանավէճ Վրաստանի և Ազրբէջանի հետ և հողային պահանջներ Թուրքիայից։ Ինչպէ՞ս լուծեցին այդ կենսական հարցերը հայ բոլշեւիկները։

Վրաստանի հետ բարեկամութիւն հաստատելու համար նրանք հրաժարուեցին զուտ հայկական և Հայաստանի անբաժան մաս կազմող Ախալքալակի շրջանից և հայկական Լոռիի մի մասից և այդպիսով խնդիրը փակուած յայտարարեցին։ Ուրիշ խօսքով, ամբողջապէս բաւարարեցին վրացի ազգայնականներին՝ ի վնաս Հայաստանի և հայ ժողովրդի։

Ազրբէջանին աւելի ծայրայեղ զիջումներ արին։ Հակառակ Նարիմանովի ծանօթ յայտարարութեան, որով Խորհրդ․ Ազրբէջանը հրաժարւում էր Ղարաբաղից յօգուտ Խորհրդային Հայաստանի, հայ բոլշեւիկները, վերջ ի վերջոյ, համաձայնուեցին, որ Ղարաբաղը իր աւելի քան 150,000-նոց զուտ հայ բնակչութեամբ մնայ Ազրբէջանի սահմաններում, և, իբրեւ վերադիր, թոյլ տուին նաեւ, որ Ազրբէջանի քոչուորները ամառները օգտուին Զանգեզուրի արօտավայրերից, առանց որեւէ փոխարինութեան Հայաստանին։

Այսքանն էլ բաւական չեղաւ․ հայ բոլշեւիկները համաձայնուեցին, որ Ազրբէջանին տրուին Նախիջեւանն ու Շարուրը, որոնք նոյնիսկ ընդհանուր սահման չունին Ազրբէջանի հետ և գտնւում են Հայաստանի սրտում։

Փոխարէնը հայ բոլշեւիկները ոչինչ չստացան Վրաստանից և Ազրբէջանից յօգուտ Հայաստանի։ Այս պայմաններով, ի հարկէ, առաջ էլ դժուար չէր խաղաղութիւն հաստատել։ Եթէ Երեւանն ու Էջմիածինն էլ յանձնէին, խաղաղութիւնը աւելի կատարեալ ու տեւական կը լինէր։

Ս․ ՎՐԱՑԵԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՇԵՒԻԿԵԱՆ ՄՈՒՐՃԻ ԵՒ ԹՐՔԱԿԱՆ ՍԱԼԻ ՄԻՋԵՒ, Երկրորդ տպագրութիւն, ՊԷՅՐՈՒԹ, ՏՊԱՐԱՆ «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ» ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ, 1953, էջ 172:

«Դրօշակ» թիվ 10 (1659), հոկտեմբեր 2021 թ.

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica