close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իմ նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում․ Զարուհի Փոստանջյանի դիմումը՝ բարձրաստիճան պաշտոնյաներին

Հասարակություն

20 Հոկտեմբերի 2021, 19:53
 Իմ նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում․ Զարուհի Փոստանջյանի դիմումը՝ բարձրաստիճան պաշտոնյաներին

Հայաստանի Հանրապետությունում գործող վարչախումբը իմ նկատմամբ իրականացնում է քաղաքական հետապնդում: Քաղաքական հետապնդումը իր մեջ ներառում է ամենաայլանդակ միջոցները` սկսած քրեական և վարչական մեղադրանքներից ու ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձ` Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական հայցից (միլիոնավոր դրամների պահանջ), մինչև ֆիզիկական բռնությամբ հաշվեհարդարի իրականացում: «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, փաստաբան Զարուհի Փոստանջյանը դիմել է՝ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին, Հայաստանում` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոնին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին:

«Դիմում

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Սույն դիմումով կրկին հայտնում եմ, որ 2021 թվականի օգոստոսի 5-ի գիշերը իմ տան բակում տեղի է ունեցել ահաբեկչական ակտ: Քրեական հետապնդման մեջ գտնվող, գրավի դիմաց ազատ արձակված երկու անձ հատուկ պատվերի ներքո, գումարի դիմաց հանրավտանգ եղանակով ոչնչացրել են իմ ընտանիքին պատկանող ավտոմեքենան, տուժել է նաև հարևանս` հրկիզվել է նրա ավտոմեքենայի հետնամասը, բարեբախտաբար զոհեր չկան: Այս տեսարանը տեսագրվել է մի քանի տեսախցիկներով, սակայն հարուցված քրեական գործի շրջանակում ահաբեկչական ակտ կատարած անձանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ընդամենը մի քանի օր առաջ, իսկ նշանակված փորձաքննությունների արդյունքները դեռ չեն ստացվել:

Նախաքննական մարմինը մի քանի օր առաջ ինձ տեղեկացրեց, որ մեղադրանք է առաջադրվել ընդամենը երկու անձի նկատմամբ (անձինք ովքեր մեկ այլ քրեական գործով ունեն ամբաստանյալի կարգավիճակ և գրավի դիմաց ազատ են արձակվել), նրանցից մեկը կալանավորված է, իսկ երկրոդի նկատմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր տիկին Արմինե Մելիքսեթյանը մերժել է կալանք կիրառելը: Տիկին Արմինե Մելիքսեթյանը այն անձն է, ով գործող իշխանության դեմ քաղաքական դիրքորոշում հայտնողների նկատմամբ կիրառում է կալանքի որոշումներ:

Վերը նշված երկու անձինք ունեն հարուստ քրեական անցյալ, նրանցից մեկը գրավի դիմաց գտնվելով ազատության մեջ նաև վրաերթի միջոցով մարդ է սպանել: Նախաքննական մարմնին հայտնի է դարձել, որ ահաբեկչական ակտ կատարող անձինք ունեն պատվիրատու և պատվիրատուն բավականին խոշոր գումար է վճարել նրանց:

Չնայած, որ նախաքննական մարմնին հայտնի է, որ իմ ընտանիքին պատկանող ավտոմեքենան ոչնչացրել են հանրավտանգ եղանակով պատվերի ներքո, խոշոր գումարի դիմաց հանցավոր խմբի անդամները, ովքեր գտնվել են քրեական հետապնդման մեջ և գրավի դիմաց ազատ են արձակվել, սակայն քրեական հետապնդումը նրանց նկատմամբ տեղի է ունենում սեփականության դեմ ուղղված հանցագործության հանցակազմով: Մինչդեռ ակնհայտ է, որ քրեական հետապնդումը պետք է իրականացվի հասարակության դեմ ուղղված հանցակազմ պարունակող, հանցագործություններ նախատեսող ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով` ահաբեկչություն և ահաբեկչության ֆինանսավորում:

Այսինքն նախաքննական մարմնին` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչներին, հայտնի է, որ հանցագործությունը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, պայթյունի, հրկիզման, զգալի գույքային վնաս պատճառելով, հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման պայմաններում` վտանգ ստեղծող գործողություններ կատարելով, այն ուղղակի ֆինանսավորվել է, այն հետապնդել է հատուկ նպատակ՝ խախտել հասարակական անվտանգությունը, բնակչությանն ահաբեկել, ինչը ունեցել է և ունի նպատակ՝ հանցավորի կողմից լռեցնել ինձ ու իմ նման քաղաքական դիրքորոշում ունեցող անձանց, ովքեր դեմ են Հայաստանի Հանրապետությունում գործող իշխանությանը և համարում են, որ նրանց վարած քաղաքականությունը դավաճանական է:

Ահաբեկիչները քրեական հետապնդման մեջ գտնվող անձանցից ստեղծել են հանցավոր խումբ, նրանց ֆինանսավորել և տրամադրել են հատուկ նյութ, որի միջոցով իրականացվել է ահաբեչական ակտը: Թեպետ նախաքննական մարմնին հայտնի են նաև որոշ տվյալներ ահաբեկչական ակտը ֆինանսավորողի վերաբերյալ, սակայն այս ուղղութամբ անհապաղ գործողություններ չեն իրականացվում:

Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել նաև գործող իշխանության կողմից իմ հանդեպ տեղի ունեցած ոտնձգություններին, որը կատարվել է 2021 թվականի մայիսի 20-ին և սեպտեմբերի 21-ին: ՀՀ ոստիկանության աշխատակիցները իմ նկատմամբ իրականացրել են առևանգման հատուկ գործողություն, որպեսզի թույլ չտան ինձ հայտնել իմ քաղաքական դիրքորոշումը խաղաղ հավաքների ժամանակ: Առևանգման հատուկ գործողությունների ընթացքում ինձ պատճառել են մարմնական վնասվածքներ, ինձ սպառնացել են և հայհոյել: Այդ ապօրինությունների վերաբերյալ ներկայացրել եմ հաղորդումներ հանցագործության մասին, որին ՀՀ իրավապահ մարմինները պատշաճ ընթացակարգով չեն արձագանքել:

Սույն դիմումով ներկայացնում եմ իմ և իմ ընտանիքի նկատմամբ իրագործված բռնությունների վերաբերյալ համացանցում առկա տեսաձայնագրության հղումները ևս ու ակնկալում Ձեր գործուն միջամտությունը իմ հիմնարար իրավունքների և ազատությունների վերականգնման հարցում:

https://www.youtube.com/watch?app=desktop&v=vNvatc3IHgs...

https://www.youtube.com/watch?v=2TFMLDCA75o

https://m.youtube.com/watch?v=zCrTnFSBCG0&feature=youtu.be

Հարգանքով`

Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան»

Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում
1 Դեկտեմբերի 2021, 23:37 Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում
Վարդենուտի Թուխ Մանուկը
1 Դեկտեմբերի 2021, 23:23 Վարդենուտի Թուխ Մանուկը

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica