close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել է թուրքական ռազմական առաքելության լիազորությունները Մալիում և Կենտրոնական Աֆրիկայում

Աշխարհ

20 Հոկտեմբերի 2021, 14:03
 Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել է թուրքական ռազմական առաքելության լիազորությունները Մալիում և Կենտրոնական Աֆրիկայում

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հավանություն է տվել Մալիում և Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ռազմական առաքելություն իրականացնելու՝ հանրապետության զինված ուժերի լիազորությունները մեկ տարով երկարաձգելու կառավարության խնդրանքին:

Այս հարցի շուրջ քվեարկությունը տեղի է ունեցել երեքշաբթի՝ հոկտեմբերի 19-ին:

Տրված մանդատի համաձայն`թուրք զինվորականներին տրվում է օրինական հնարավորություն` մեկ տարի եւս մնալ այս երկրների տարածքում:

Հոկտեմբերի 6-ին Թուրքիայի խորհրդարան է ներկայացվել ՄԱԿ-ի գործողություններում և Մալիում ու Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում թուրք զինվորականների մանդատը մեկ տարով երկարաձգելու մասին օրինագիծը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ փաստաթուղթը հիշեցնում է, որ ՄԱԿ-ը Թուրքիայի զինված ուժերի անձնակազմին հրավիրել է մասնակցելու Մալիում բազմակողմանի ինտեգրված կայունացման առաքելությանը, ինչպես նաև ԿԱՀ-ում խաղաղապահ առաքելությանը:

«Թուրք զինվորականների ներդրումը հումանիտար և քաղաքական ճգնաժամերի կարգավորման գործում, որոնք սպառնալիք են ներկայացնում աֆրիկյան մայրցամաքում խաղաղության և կայունության համար, Անկարայի ակտիվ արտաքին քաղաքականության բնական շարունակությունն է», - ասվում է փաստաթղթում:

Աֆրիկյան երկու երկրներում ՄԱԿ -ի առաքելություններին մասնակցելու առաջին նման մանդատը հաստատվել է Թուրքիայի խորհրդարանի կողմից 2016 թվականի օգոստոսի 2-ին:


Ուղիղ հեռարձակում Մասիսից
5 Դեկտեմբերի 2021, 12:07 HES_VIDEOՈւղիղ հեռարձակում Մասիսից
Եղանակը Հայաստանում
4 Դեկտեմբերի 2021, 18:00 Եղանակը Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica