close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սարալանջի Ոսկեկող ավետարան մատուռը և նրա Զորավաոր Սուրբ գիրքը

Հասարակություն

19 Հոկտեմբերի 2021, 21:31
 Սարալանջի Ոսկեկող ավետարան մատուռը և նրա Զորավաոր Սուրբ գիրքը

Արագածոտնի Սարալանջ գյուղը կազմավորվել է 1805-1815 թթ. ընթացքում. երբ Մշո գավառի (սովորաբար մշեցիները իրենց պապական բնակավայրը անվանում են Մշո երգիր) Բաղլու կամ Բուլաղլու գյուղի բնակիչները տեղափոխվեցին և հաստատվեցին Ծաղկունյաց լեռների գրկում: Ի դեպ Բուլաղլու անունը եղել է նաև գյուղում շատ հայտնի աղբյուրի անուն:

Վերաբնակների մեջ էր նաև սարալանջեցի Սարգսյան ընտանիքը, որը գյուղում հայտնի է, որպես ԾՈՒՌ ՍՐՔԵԻ գերդաստան անվանումով:

Տեղափոխվելիս Սարգսյանները իրենց հետ բերում են նաև Ոսկեկող ավետարան կոչվող զորավոր սուրբ գիրքը:

 Գաղթի ընթացքում գրքի տեղափոխումը մեծ դժվարություն էր ներկայացնում, քանի-որ նմանատիպ գրքեր տեղափոխելու համար վերաբնակները հալածանքների էին ենթարկվում թուրք փաշաների և քուրդ բեկերի կողմից: Գերդաստանի կանայք իրենց կրծքավանդակում թաքցնելով գիրքը անցկացնում են Արաքսի այս ափը: Հատատվելով Սարալանջ գյուղում` նրանք ձեռնամուխ են լինում նոր տան կառուցմանը և մի անկյուն են առանձնացնում Ոսկեկող ավետարանի համար, որը դառնում է սրբավայր: 1970-ական թթ. Սարգսյանները տեղափովում են այլ տուն, իսկ իրենց հին տունը մնում է որպես սրբավայր և 1974 թվականին կառուցվում է ներկայիս մատուռը, որի առաջին վերանորոգումը կատարել է ընտանիքի հարազատներից Եղիշ Գրիգորյանը, որի մասին փաստում է մատուռի ներսում գտնվող սրբապատկերներով քարի վրայի «ԵՂԻՇԻՑ» գրությունը:

 

Մատուռի հարակից տարածքում պահպանվել են հին տան բուլիժնիկ քարերով կառուցված պատերը և հին բուխարին:

 

Տեղացիները բազում վկայություններ են բերում ավետարանի բուժիչ և հրաշագործ զորությունների մասին: Այն բուժել է մաշկային հիվանդություններ: Ընտանիքի անդամները փաստում են, որ բազմաթիվ անգամներ փորձություններից բարեհաջող դուրս են եկել հենց Ոսկեկող ավետարանի շնորհիվ:

Ավետարանի զորության մասին մի հետաքրքիր վկայություն.

Ամռանը` հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին, երբ գյուղում շոգերը սաստկանում են, և անձրևի խիստ պակաս է զգացվում գյուղի կույս ղջիկները վերցնում են Ոսկեկող ավետարանն ու գյուղի բնակավայրի ու դաշտերի տարածքով ման են տալիս: Գյուղացիներից ոմանք, որպես մատաղ աքաղաղ են զոհաբերում, ոմանք աղջիկների վրա ջուր են ցողում և այլն: Դրանից շատ կարճ ժամանակ անց կրկին անձրև էր գալիս:

 

Մհեր Համբարձումյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica