close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձմեռային օլիմպիական խաղերի կրակն ուղևորվել է Պեկին

Աշխարհ

19 Հոկտեմբերի 2021, 19:59
 Ձմեռային օլիմպիական խաղերի կրակն ուղևորվել է Պեկին

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի կրակը հանդիսավոր պայմաններում այսօր հանձնվել է կազմակերպիչներին: Արարողությունը տեղի է ունեցել Աթենքի «Պանատինաիկոս» ստադիոնում։

Միջոցառմանը ներկա են եղել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն, Հունաստանի ԱՕԿ-ի ղեկավար Սպիրոս Կապրալոսը, «Պեկին -2022» կազմկոմիտեի նախագահի տեղակալ, Չինաստանի ԱՕԿ-ի փոխնախագահ Յույ  Ցյանցզինը և պաշտոնատար այլ անձինք:

Համավարակի  պատճառով հանդիսականներ չեն հրավիրվել:

Սպիրոս Կապրալոսը կրակը հանձնել է Յույ Ցյանցզինին:

Օլիմպիական կրակը հատուկ չվերթով Աթենքի միջազգային օդանավակայանից ուղևորվել է  Պեկին:

24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022թ. փետրվարի 4-20 -ը, իսկ պարալիմպիկը ՝ մարտի 4-13-ը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica