close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սևրը չպետք է մոռացվի, դա Թուքիայի համար այնքան զգայուն է, որ կա «Սևրի սինդրոմ» արտահայտություն․ Ռուբեն Սաֆրաստյան

Հասարակություն

19 Հոկտեմբերի 2021, 17:42
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սևրը չպետք է մոռացվի, դա Թուքիայի համար այնքան զգայուն է, որ կա «Սևրի սինդրոմ» արտահայտություն․ Ռուբեն Սաֆրաստյան

Կարսի և Մոսկվայի պայմանագրերը որոշեցին այն աշխարհաքաղաքական միջավայրը, որը հիմա ունենք մեր տարածաշրջանում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, որը ՀՀ ԳԱԱ-ում մասնակցում է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը եվ տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին։

«Այս առումով պետք է այդ պայմանագրերը շատ լուրջ ուսումնասիրվեն, թե ինչպես տեղի ունեցավ, որ Բոլշևիկյան Ռուսաստանը և Քեմալական Թուրքիան բաժանեցին Հայաստանը։ Նմանատիպ որոշակի գործընթացներ հիմա էլ են տեղի ունենում․ պետք է նաև կարողանանք բացահայտել՝ որոնք են այդ նմանությունները»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։

Փորձերը՝ Թուրքիայի հետ կարգավորելու հարաբերությունները ապարդյուն են, համոզված է նա, ոչ մի արդյունք չեն տա։

«Թուրքիան շահագրգռված չէ Հայաստանի հետ կարգավորելու հարաբերությունները, իրականում Թուրքիան Հայաստանը պատկերացնում է կա՛մ որպես վասալ պետություն, ինչպես Բաթումի պայմանագրով էր 1918 թ-ին, կա՛մ էլ ինչպես պետություն, որը 1921 թ-ին բաժանվեց Քեմալակամ Թուրքիայի և Բոլշևիկյան Ռուսաստանի միջև, դա է Թուրքիայի տեսլականը Հայաստանի մասին։ Այս պայմաններում Թուրքիայից ակնկալել, որ կարող են մեզ հետ լուրջ բանակցություններ վարել, կոմպրոմիսների գնալ, ո՛չ, նրանք անընդհատ ճնշելու են, պարտադրելու են, եթե մի զիջման գնանք, շատ ավելի պարտադրանք են դնելու մեզ վրա, ինչպես հիմա տեսնում ենք․ 3 պահանջ ունեին մեզանից, հիմա ավելացրել են 4-րդը՝ Սյունիքի միջանցքը»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։

Սևրի պայմանագիրը Թուքիայի համար շատ զգայուն հարց է՝ այնքան զգայուն, որ նույնիսկ կա արտահայտություն՝ «Սևրի սինդրոմ» հոգեբանական առումով՝ նշեց նա։

«Որովհետև Թուրքիան այն ժամանակ մնաց միայնակ աշխարհի դեմ, և Անտանտի երկրները պարտադրեցին Թուրքիային, դրա համար նրանք մտավախություն ունեն, որ կարող է նույն բանը կրկնվել․ Սևրը նրանց համար վտանգ է, որ անընդհատ կախված է իրենց գլխին։ Հիմա մենք պետք է Սևրի մասին քննարկումերը, հիշողությունը, հետազոտությունները շատ ակտիվ իրականացնենք, չպետք է մոռացվի դա»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։

Այո, մենք հիմա հնարավորություն չունենք պահանջելու, որ Սևրը իրականացվի, նկատեց նա, բայց Մերձավոր Արևելքն այսօր մտել է մի այնպիսի շրջան, որ պետությունները քանդվում են, իսկ Սևրը միայն մեզ հետ չէ կապված, այն կարգավորում է ողջ Մերձավոր Արևելքը, և այժմ այդ տարածքում նոր պետություններ են առաջանում և կգա ժամանակ, որ Սևրը նորից կդառնա ակտուալ և մենք պետք է պատրաստ լինենք։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica