close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուղիղ մեկ տարի առաջ ՌԴ նախագահը պատերազմը դադարեցնելու առաջարկ արեց, որով Շուշին թշնամուն հանձնելու հարց չկար․ ինչու՞ ապագա կապիտուլյացիայի սիմվոլը մերժեց այն

Հասարակություն

19 Հոկտեմբերի 2021, 15:32
 Ուղիղ մեկ տարի առաջ ՌԴ նախագահը պատերազմը դադարեցնելու առաջարկ արեց, որով Շուշին թշնամուն հանձնելու հարց չկար․ ինչու՞ ապագա կապիտուլյացիայի սիմվոլը մերժեց այն

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հիշեցնելով, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմը դադարեցնելու առաջարկ էր արել՝ հայկական կողմի համար շահավետ տարբերակով։

Շարմազանովը հարց է բարձրացրել, թե ինչու է այդ առաջարկը մերժվել, հատկապես, եթե դրանով Շուշին մնում էր հայկական վերահսկողության տակ։

«Ուղիղ մեկ տարի առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմը դադարեցնելու առաջարկ էր արել հայկական ու ադրբեջանական կողմերին, որը նրա համար «անհասկանալի» պատճառներով հայ գործընկերները մերժեցին»։

 
 

Ինչու՞ ապագա կապիտուլյացիայի սիմվոլը մերժեց հոկտեմբերի 19-ի արյունալի ու աղետալի պատերազմը դադարեցնելու առաջարկը։

Ի դեպ, ըստ Պուտինի, իր առաջարկն ընդունելու դեպքում հայկական վերահսկողության տակ պետք է մնար Շուշին, որտեղ կարող էին վերադառնալ ադրբեջանցի փախստականները, իսկ Ադրբեջանին էին անցնում «աննշան տարածքներ հարավային հատվածում»։

Հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է, որ պատերազմը դադարեցնելու առաջարկը վերաբերում է «5 + 2» տարբերակին։

Այսինքն, հոկտեմբերի 19-ի առաջարկով Շուշին թշնամուն հանձնելու հարց չի եղել։

Ավելին. հոկտեմբերի 19-ին արդեն Փաշինյանի համար պարզ էր, որ պատերազմը դեպի պարտություն է գնում։

Ու այսքանից հետո նա մերժել է պատերազմն անհամեմատ ավելի քիչ մարդկային ու տարածքային կորուստներով կանգնեցնելու առաջարկը։

Ո՞րն էր շարժառիթը։

Սա քաոսային կառավարմա՞ն, թե՞ դավադրության արդյունք էր։

Եվս մեկ անգամ պնդում եմ, որ հոկտեմբերի 19-ից հետո բոլոր մարդկային ու տարածքային կորուստները կապիտուլյացիայի սիմվոլի խղճին են։

Հ.Գ. Հիշեցնեմ,որ հոկտեմբերի 12-ին ինքս եմ առաջարկել ապագա կապիտուլյացիայի սիմվոլին,որ դիմի և խնդրի մեր ռազմավարական դաշնակցին, որպեսզի քայլեր ձեռնարկվեն պատերազմը դադարեցնելու համար»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։

Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica