close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ջրվեժ» անտառպարկում ամառային հրդեհների արդյունքում այրված 7 հեկտար տարածքում ծառատունկ է իրականացվել

Հասարակություն

16 Հոկտեմբերի 2021, 17:03
 «Ջրվեժ» անտառպարկում ամառային հրդեհների արդյունքում այրված 7 հեկտար տարածքում ծառատունկ է իրականացվել

«10մլն ծառ» նախաձեռնության շրջանակում մեկնարկում է աշնանային ծառատունկը։

Այսօր Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում ամառային հրդեհների արդյունքում այրված մոտ 7 հեկտար տարածքում ծառատունկ է իրականացվել։ Տնկվել է 1000 տնկի՝ սոճի, ընկուզենի, լորենի, հացենի և թխկի։

Ծառատունկին մասնակցել են  նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը, նախարարի խորհրդական Տ․ Գեղամյանը, Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա․ Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ․ Ցուգունյանը «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լ․ Ազիզյանը և նախարարության ենթակա ստորաբաժանումների աշխատակիցներ։       

 
 

Կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակում Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը։ Կառավարության «10 միլիոն ծառ» ծրագրով արդեն տնկվել է 702 280 ծառ:

Աշնանային ծառատունկի շրջանակում  «Հայանտառը» ՊՈԱԿ-ը նախատեսում է տնկել շուրջ 210․000 տնկի։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica