close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գործադիրը 377,5 մլն դրամի արտոնություն տվեց Հանրային հեռուստատեսությանը. նկարահանման տաղավարը կվերազինեն

Արցախ

14 Հոկտեմբերի 2021, 12:20
 Գործադիրը 377,5 մլն դրամի արտոնություն տվեց Հանրային հեռուստատեսությանը. նկարահանման տաղավարը կվերազինեն

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 14-ի նիստում որոշում կայացրեց «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և 2020 թվականի գործունեության արդյունքներով ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից ազատելու մասին:

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է «Հայաստանի հանրային հեռուստաընկերությանն» ազատել 2020 թվականի գործունեության արդյունքներով բյուջեի նկատմամբ առաջացած 377, 548.9 հազար դրամ շահութաբաժնի վճարումից և այդ գումարի չափով բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով՝ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի բնականոն գործունեության ապահովման համար ԱՍԲ-1 նկարահանման տաղավարի տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ։

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է վերազինել ԱՍԲ-1 նկարահանման տաղավարը:

Այս նախագծի ընդունումը կնպաստի Հանրային հեռարձակողի խորհրդի կողմից իրականացվող ծրագրերի և նպատակների իրականացմանը, որոնք անմիջականորեն կապված են ՀՀ Կառավարության ծրագրի և ոլորտային այլ ռազմավարությունների գրեթե բոլոր ուղղությունների հետ՝ լուսաբանման և հանրայնացման իմաստով:

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյու¬ջեում սպասվում է եկամուտների նվազեցում՝ 377,548.9 հազ. դրամի չափով:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica