close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակ Մովսիսյանի գերմաներեն աշխատությունները գիտական շրջանակները ծարավով կարդում էին․ Սաֆրաստյան

Հասարակություն

8 Հոկտեմբերի 2021, 16:41
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակ Մովսիսյանի գերմաներեն աշխատությունները գիտական շրջանակները ծարավով կարդում էին․ Սաֆրաստյան

Սրանից մի քանի տասնյակ տարի առաջ լուսահոգի պրոֆեսոր Խուրշուդյանն ասաց, որ մի հրաշամանուկ ունենք ուսանող և լավ կլինի, որ հետը ծանոթանաս՝ ըստ Yerkir.am-ի այս պատմությունը հիշեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը ԵՊՀ պատմության ֆակուլտետում՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի հիշատակին նվիրված գիտաժողովում։ 

«Այն ժամանակվանից արդեն պարզ էր, որ գիտություն է մտնում խոշոր անհատականություն։ Եվ շատ հատկանշական է, որ այդ մուտքը գիտություն շարունակվեց դեպի ազգային գաղափարախոսությամբ։ Արտակը իր ողջ գիտական գործունեությամբ նպաստում էր մեզանում ազգային գաղափարաբանության ավելի խորը ընկալումներին։ Մենք պետք է շարունակենք այդ գործը»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։

Արտակ Մովսիսյանի գործունեության արտասահմանյան ոլորտին անդրադառնալով՝ նա առանձնացրեց գերմաներեն աշխատությունները։ Ասաց, որ ժամանակակից գերմանական գիտական շրջանակները ծարավով կարդում էին այն մոտեցումները, որ իր հետ բերեց հայագիտություն Արտակը։ Այս գործը նույնպես պետք է շարունակվի այդպիսի բարձր մակարդակով։

Ռուբեն Սաֆրաստյանը ԵՊՀ ռեկտորին առաջարկեց, որ ոչ միայն Արտակի հիշատակը այսպես՝ գիտաժողովներով,  նշվի, այլ նաև նրա անվան կրթաթոշակ հաստատվի, որ ամեն տարի շնորհվի այն ուսանողներին, որոնք շարունակում են այն գործը, որը հիմնադրել է Արտակ Մովսիսյանը։

«Սա կարևոր է, որ մեր մեջ կար այդպիսի գիտանական, որ մեր ազգի գաղափարախոսությունը ամենաբարձր մակարդակով ներակայացնում էր։ Նա և՛ փայլուն գիտնական էր, և՛ առաջամարտիկ»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։  

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica