close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանդիպում ավագ և երիտասարդ սերնդի ուսուցիչների միջև

Մշակույթ

6 Հոկտեմբերի 2021, 15:47
 Հանդիպում ավագ և երիտասարդ սերնդի ուսուցիչների միջև

Հոկտեմբերի 5-ին Ուսուցչի մասնագիտական տոն օրվա առթիվ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության «Արտակ Իշխանյան» խումբը նախաձեռնել է  հանդիպում ավագ և երիտասարդ սերնդի ուսուցիչների միջև:

Թեյախմության սեղանի շուրջ ջերմ ու հետաքրքիր քննարկումներ են արվել ուսուցման ժամանակակից մեթոդաբանության, ստեղծված արհավիրքից դուրս գալու եղանակների, կրթական համակարգում առկա թերությունների, ուսուցչի մեծ պատասխանատվության ու առաքելության վերաբերյալ:

ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական, դասախոս Մելանյա Բալայանը, շնորհակալություն հայտնելով կազմակերպված միջոցառման համար, նշեց, որ երկրի անվտանգության հիմքը դրվում է հենց  դպրոցում, և, ցավոք, այսօրվա դպրոցը բարեփոխումների կարիք է զգում:

Հայ իրականության մեջ ուսուցչի դերը միշտ էլ բարձր է եղել: Կորյունն իր «Վարք Մաշտոցի» գրքում Մաշտոցին մեծարում է ոչ թե տառերը ստեղծելու, այլ իր ուսուցիչը լինելու համար:

«Ուսուցիչները երկրի վրա քայլող աստվածներ են», — իր խոսքում շեշտեց Ա. Սարգսյանը: Ըստ նրա՝ ուսուցիչը և դաշնակցականը ունեն նմանություն, այն, որ  դաշնակցական և ուսուցիչ ոչ թե դառնում են, այլ ծնվում:

ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, դասախոս Վահրամ Բալայանի խոսքով՝ մենք պարտված հողում չենք ապրում, այս հողը, պարտություններից  զատ, նաև շատ հաղթանակներ է տեսել, ուստի մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք լավագույն ավանդույթները մատաղ սերնդին ներկայացնելու գործում:

Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ Արցախի ԿԿ, ՀՅԴ «Արթուր Մկրտչյան» կոմիտեի անդամներ:

Միջոցառման ավարտին ուսուցիչներն ու դասախոսները ՀՅԴ ԱԵՄ-ի կողմից ստացան խորհրդանշական նվերներ ու ծաղիկներ:

«Թանկարժեք» տղան
3 Դեկտեմբերի 2021, 12:48 «Թանկարժեք» տղան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica