close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը ուղևորափոխադրումների համար

Քաղաքական

6 Հոկտեմբերի 2021, 10:18
 Ադրբեջանը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը ուղևորափոխադրումների համար

«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը (AZAL) սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան ուղևորափոխադրումներ իրականացնելու համար: Այս մասին ասվում է ադրբեջանական ավիափոխադրողի՝ չորեքշաբթի հրապարակած հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 6-ից «Ադրբեջանական ավիաուղիներ»-ը սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքու-Նախիջևան-Բաքու ավիափոխադրում իրականացնելու համար: «Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման վճռական պատրաստակամությունը, ինչը բխում է բոլոր սահմանակից երկրների շահերից»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավիաընկերությունը նշել է, որ նոր երթուղու շնորհիվ թռիչքների ժամանակը ևվառելիքի սպառումը թռիչքների ժամանակ կկրճատվեն: AZAL-ը նաև հստակեցրել է, որ Հայաստանի և Իրանի տարածքով երթուղիները զուգահեռաբար կօգտագործվեն:

«Այսուհետ, այս թռիչքն իրականացնելիս, AZAL- ը կկարողանա օգտվել առկա բոլոր օդային միջանցքներից, այդ թվում` Հայաստանի և Իրանի տարածքներով անցնողներից», - ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Իրանը փակել էր իր օդային սահմանը Ադրբեջանի ռազմական ինքնաթիռների թռիչքների համար:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica