close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անդրանիկ Քոչարյանը մերժեց Արթուր Ղազինյանի՝ հոկտեմբերի 7-ին պատերազմը կանգնեցնելու հարցը օրակարգում ներառելու առաջարկը

Քաղաքական

28 Սեպտեմբերի 2021, 15:07
 Անդրանիկ Քոչարյանը մերժեց Արթուր Ղազինյանի՝ հոկտեմբերի 7-ին պատերազմը կանգնեցնելու հարցը օրակարգում ներառելու առաջարկը

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն առաջարկեց ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմում ստեղծել ենթահանձնաժողով, որը պետք է պարզի հոկտեմբերի 7-ին պատերազմը չկանգնեցնելու հանգամանքները, պատճառները և այդ որոշման մասնակից անձանց շրջանակը:

«Ռուսաստանը հոկտեմբերի 7-ին առաջարկել է պատերազմը կանգնեցնել։ Ուզում եմ արձանագրել, որ հոկտեմբերի 7-ի դրությամբ մենք ունեինք ընդամենը, եթե չեմ սխալվում, 356 զոհ՝ պաշտոնական տվյալներով։ Այսօր ունենք 3900-ին մոտ զոհ։ Եթե հոկտեմբերի 7-ին պատերազմը կանգներ, կունենայինք մոտավորապես 3600-ից պակաս»,- ասաց Ղազինյանը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մերժեց այդ հարցը օրակարգում ներառելու առաջարկը, փոխարենն առաջարկեց այդ հարցը քննարկել արտահերթ նիստով:

«Իմ առաջարկը մերժվեց, իշխանությանը հետաքրքիր չէ պարզել, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել այս առաջարկի մերժումը, երբ  կարող էին հազարավոր մարդիկ չզոհվել: Դա ձեր գլխացավանքն է, ձեր պատասխանատվությունն է: Ես այստեղ մնալու ցանկություն չունեմ»,-ասաց Արթուր Ղազինյանը և լքեց նիստերի դահլիճը:

Երիտասարդները հարցեր ունեն
20 Հոկտեմբերի 2021, 21:24 Երիտասարդները հարցեր ունեն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica