close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանն ամեն ինչ արեց, որ երկիրը պատրաստ չլիներ պատերազմական գործողությունների․ Տիգրան Աբրահամյան

Քաղաքական

28 Սեպտեմբերի 2021, 12:58
 Փաշինյանն ամեն ինչ արեց, որ երկիրը պատրաստ չլիներ պատերազմական գործողությունների․ Տիգրան Աբրահամյան

Պատերազմական ժամանակահատվածներում պետական կառավարման համակարգում նախատեսված գործողությունները չեն իրականացել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

Նա վստահեցրե, որ պատերազմի ընթացքում պետական կառավարման համակարգը համապատասխան ռեժիմի չի անցել, այն է՝ ռազմական ռելսերի վրա չի դրվել։

«Դրա պատասխանը այս իշխանությունը մինչև հիչմա չի տվել։ Այսինքն, եթե կա սցենարային ամենատարբեր զարգացումների համար նախատեսված միջոցառումների շարք, ապա ինչո՞ւ դրանք չեն իրականացվել կամ ամբողջությամբ չեն իրականացվել։ Այսինքն, կասկածներ այն մասին, որ եղել են պայմանավորված որոշակի գործընթացներ, ինչի արդյունքում Ադրբեջանին են հանձնվել տարածքներ, սա ունի իր մեջ ճշմարտության ռացիոնալության էլեմենտ, որը հիմնված է մեծ թվով չիրականացված միջոցառումների վրա»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Այլ հանգամանքերի անդրադառնալով՝ այս իրավիճակում հայտնվելու՝ մեր հիմնական խնդիրը նա համարեց այն, որ նախ՝ 2018-ին իշխանության էր եկել մի ուժ, որը շատերի համար պարզ էր, շատերի համար էլ պարզ դարձավ 2 տարի հետո, որ ի վիճակի չէ նույնիսկ մեծ ցանկության պարագայում լուծելու անվտանգային այն խնդիրները, որոնք կարող էին առաջ գալ Հայաստանի համար։

Երկրորդը՝ այս մարդիկ դեռևս երկու տարի առաջ հայտարարում էին, որ պատերազմ չի լինելու, հայտարարում էին, որ Ադրբեջանը կառուցողական է տրամադրված, Ադրբեջանի ղեկավարը կիրթ անձնավորություն է և այլն, և մինչև վերջին պահը փորձում էին հանրությանը համոզել, որ խաղաղություն են բերելու, և ով խոսում է պատերազմի մասին՝ դավաճան է և այլն։

«Բայց նույնիսկ ոչ նեղ մասնագետների համար ակնհայտ էր, որ իրավիճակը պատերազմի էր գնում, իսկ մեր երկրում իշխանություններն զբաղված էին ամեն ինչով, բացի պատերազմին նախապատրաստվելուց»,-արձանագրեց Տիգրան Աբրահմայանը։

Գործոնները, նրա խոսքով, շատ երկար կարելի է թվարկել։

Տիգրան Աբրահամյանը նաև դեմ է այն մտայնությանը, որ պարտության պատճառը բանակն է։

«Այն մարդիկ, ովքեր պատերազմի այս ելքը կապում են բացառապես բանակի հետ, երկու խմբի մարդիկ են՝ ովքեր չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը և ինչպես է վարվում, և այն խումբը, ովքեր նպատակաուղղված ձևով փորձում են այս իրավիճակի քաղաքական պատասխանատուներին փրկել և պատասխանատվությունը բարդել զինվորականների, կամավորականների կամ պահեստազորայինների վրա»,-ասաց նա։

Բանակը իր մարտունակությունը ամենատարբեր փուլերում ի ցույց դրել է՝ սկսած մարտական հերթապահության իրականացումից, վերջացրած վերջին 10 տարում Հայաստանի և Արցախի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած տարբեր ագրեսիաների դիմագրավելը՝ նկատեց Տիգրան Աբրահամյանը։ Նա թվարկեց ադրբեջանական դիվերսաների, տոտալ հարձակումների դիմագրավելը՝ հատկապես 2014-16 թվականներին, դիպուկահար խմբերի ակտիվացումը, որոնց մեր զորքերը ոչ միայն կարողացան արդյունավետ հակազդել, այլև հետագայում մեր համապատասխան խմբերն էին մեծ խնդիրներ առաջացնում, և դրանով զսպում ադրբեջանական սադրանքները։ Նա նշեց նաև հավելյալ մարտական գործողություները, երբ հնարավորություն չտրվեց Ադրբեջանին իրականացնելու իր գլխավոր նպատակը՝ այն է լուծել Արցախի հարցն այնպես, ինչպես կարողացավ լուծել 2020 թ-ին՝ իր ձևով, այսինքն, 10 շրջանների օկուպացմամբ, բռնազավթմամբ։

«Գլխավոր ասելիքս այն է, որ պատերազմ վարում է պետությունը և այստեղ միայն մեղադրել Զինված ուժերին կամ նրա առանձին դեմքերին, կարծում եմ, ոչ միայն ճիշտ չէ, այլև վտանգավոր է։ Հատկապես որ, տարբեր նեղ անձնային խնդիրներ լուծող քաղաքական խմբեր անընդհատ փորձում են մաքրել իրենց ղեկավարին և ամեն ինչը բարդել բացառապես Զինված ուժերի վրա։ Հեռու եմ այն մտքից, որ Զինված ուժերը բոլոր ուղղություններով էֆեկտիվ են գործել, սակայն արդար չէ ամբողջովին այս ողջ իրականությունը բարդել Զինված ուժերի վրա»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Իբրև հիմնավորում նա նշեց, որ 2018թ-ից սկսած՝ այս իշխանությունն ամեն ինչ արեց Զինված ուժերի մարտունակությունը թուլացնելու, մեծ թվով հրամանտարների համակարգից հեռացնելու, հանրությանն անհրաժեշտ սցենարային զարգացումների պատրաստելու փոխարեն խաղաղության նախապատրաստելու համար։

«Այսինքն, ամեն ինչ արվեց, որպեսզի երկիրը պատրաստ չլիներ պատերազմական գործողությունների՝ սկսած հոգեբանականից, վերջացրած մնացած բոլոր գործոններով»,-արձանագրեց Տիգրան Աբրահամյանը։

2018-20 թթ ռազմական գնումները, նաև հիմնական գնումների պլանում տեղի ունեցած փոփոխությունները, նրա խոսքով, ցույց են տալիս, որ այս իշխանությունը պատրաստ չի եղել պատերազմական գործողություններին, իր գնումներն իրականացնելիս՝ հաշվի չի առել, որ ցանկացած պահի կարող են ռազմական գործողություններ ծավալվել, միգուցե, առաջնորդվել է այն ներքին հորդորներով, որոնք Ադրբեջանից փոխանցվել են Նիկոլ Փաշինյանին, որի մասին մենք չգիտենք։

Քաղաքագետը նկատեց, որ այս իշխանությունը որպես ընտրական տեխնոլոգիա օգտագործեց «խաղաղություն» եզրույթի կիրառումը՝ մեր քաղաքացիներին խոստանալով խաղաղություն, բայց իրականում այն օրերին, երբ նա խաղաղություն էր քարոզում, ադրբեջանական զորքերը մայիսի 12-ին անարգել ներխուժում էին ՀՀ տարածք, որն, ի դեպ, մինչև այս պահը շարունակում է բռնազավթված մնալ Ադրբեջանի կողմից։

Հետագայում այս կառավարությունը և նրա դերակատարները խմբագրեցին իրենց այդ մոտեցումը՝ արդեն ընտրություններից հետո հայտարարելով, որ նրանք փորձում են խաղաղություն բերել, բայց պետք է հասկանալ, որ դա կախված չէ միայն իրենցից, դա կախված է տարածաշրջանից, այսինքն, ըստ էության, ասվում է մի բան, որը որևէ ձևով չէր կարող իրականություն դառնալ, այնինչ նրանք ողջ ընտրական գործընթացում մարդկանց խաբեցին իրենց խաղաղության կեղծ թեզերով, իրականում նոր կորուստներ բերելով մեր երկրին՝ Հայաստանին և Արցախին։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica